Ուրբաթ, 29.03.2024, 15:08
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Օգոստոս » 5 » Շուշիի պատկերասրահը շուտով կբացվի
00:24
Շուշիի պատկերասրահը շուտով կբացվի
 Շուշիի պատկերասրահը
Այս տարեվերջին արդեն կբացվի Շուշիի պատկերասրահը: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Հայաստանի նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը, պատկերասրահն արդեն ունի շուրջ 360 աշխատանք, որոնցից միայն 100-ը նվիրաբերել է Հայաստանի նկարիչների միությունը: «Սակայն սա դեռ ամբողջը չէ, քանի որ ինձ մինչեւ հիմա զանգահարում են եւ պատրաստակամություն հայտնում նվիրաբերելու իրենց աշխատանքները»,- ասաց Կ. Աղամյանը' հավելելով, որ իրենք այլեւս նկարներ չեն ընդունի այնքան ժամանակ, մինչեւ կոնկրետ չհաստատվի պատկերասրահի վայրը եւ թե քանի նկար այն կկարողանա տեղավորել:

Կ. Աղամյանը հույս հայտնեց, որ աշխատանքները կընթանան բնականոն հունով, եւ տեղաբնակները շուտով կունենան այդքան սպասվելիք իրենց պատկերասրահը: «Ուրախալի է, որ այս ծրագրի նկատմամբ նմանատիպ աշխուժություն է նկատվում»,-շեշտեց Նկարիչների միության նախագահը:


Աղբյուր`http://armenpress.am/arm/news/660487/

Կատեգորիա: Կերպարվեստ | Դիտումներ: 626 | Ավելացրեց: admin | Տեգեր: պատկերասրահ, Շուշի | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Օգոստոս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0