Ուրբաթ, 26.04.2024, 14:29
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հունիս » 17 » Շվեդ անտառահատը հարստացել է Այվազովսկիի նկարից վաճառքից ստացած փողերով
15:31
Շվեդ անտառահատը հարստացել է Այվազովսկիի նկարից վաճառքից ստացած փողերով
Մարտ Բոմարզունդի համար
Շվեդիայի Ուպսալա քաղաքում աճուրդում վաճառվել է հնոտիների միջից գտնված Հովհաննես Այվազովսկիի «Մարտ Բոմարզունդի համար» կտավը։ Նկարի նախկին տերը չէր էլ պատկերացնում՝ որքան արժե տարիներ շարունակ իր տան պատից կախված կտավը։

«Մարտ Բոմարզունդի համար»-ն Այվազովսկին նկարել է 1858 թվականին։

Նկարի իրական արժեքը պարզվել է միայն այն ժամանակ, երբ տարեց շվեդը որոշել է վաճառել անպետք իրերը եւ դրանք տարել «Մետրոպոլ» ոչ մեծ աճուրդի տուն։ Մի շարք իրերի շարքում եղել է նաեւ նրա հանգուցյալ կնոջ նվիրած կտավը։

Նկարը հանվել է վաճառքի՝ մեկնարկային գին սահմանելով 1500 դոլարը։ Սակայն կտավն այնպիսի իրարանցում է առաջացրել, որ «Մետրոպոլի» մասնագետները որոշել են խորհրդակցել ռուս նկարիչների գործերի մեջ մասնագիտացած Ուպսալայի աճուրդի տան հետ։ Փորձագետները հաստատել են կտավի՝ բնօրինակ լինելու փաստը եւ նրա հեղինակին։

Վերջնական արդյունքում նկարը վաճառվել է 1,2 մլն դոլարով։ Ինչպես նշել է Ուպսալայի աճուրդի տան ղեկավար Կնուտ Կնուտսոնը, «Մարտ Բոմարզունդի համար»-ը ձեռք է բերել մի ռուս կոլեկցիոներ։


Աղբյուր`http://news.am/arm/news/63573.html

Կատեգորիա: Կերպարվեստ | Դիտումներ: 742 | Ավելացրեց: admin | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հունիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0