Ուրբաթ, 26.04.2024, 13:22
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Օգոստոս » 20 » «Եվրատեսիլին» կմասնակցեմ այն ժամանակ, երբ մեր երկիրը պատրաստ կլինի հաղթանակի (տեսանյութ)
14:42
«Եվրատեսիլին» կմասնակցեմ այն ժամանակ, երբ մեր երկիրը պատրաստ կլինի հաղթանակի (տեսանյութ)
Էրիկ
«ՍԻՐԱՆԿՅՈՒՆ» հաղորդաշարի հյուրն է երգիչ Էրիկ Կարապետյանը, ով օգոստոսի 1-ին, «Նոր ալիք-2011» փոփ-երաժշտության միջազգային մրցույթում արժանացավ «Հանդիսատեսի համակրանք» մրցանակին:

-Էրիկ, մրցույթից անմիջապես հետո Ձեր նկատմամբ հետաքրքությունը մեծացավ: Այս ընթացքում Ձեր բոլոր զրույցներում կրկնում եք, որ հնարավորության դեպքում կփորձեք Ձեր ուժերը ռեալիզացնել դրսում: Ինչո՞վ է դա պայմանավորված, Հայաստանում այսօր չկա՞ համապատասխան դաշտ:

-Հայաստանում ամեն ինչ այնքան էլ վատ չէ, բայց կոնկրետ էստրադային ոճի երգիչները ունեն այստեղ գումար վաստակելու խնդիր: Դրա համար մեզ պետք է առաջ գնալ, լայնացնել շրջանակը, ամենաճշիտը դրսում փորձել ինչ-որ բան անել, քանի որ այստեղ մնալով մեր լավագույն երգիչները (ինքներդ եք ականատես լինում) դիմում են վերջին ամենավատ քայլին`սկսում են ռաբիս երաժշտություն երգել, որ գումար վաստակեն հարսանիքներից: Չեմ ասում`սա վատ է, քանի որ ոչ բոլորը կարող են դրսում ինչ-որ բան անել, թողնել ընտանիքները: Բայց քանի դեռ այստեղ ընտանիք չեմ կազմել, իմ ընտանիքը Թբիլիսում է, ես դրսում կփորձեմ ինչ-որ բան անել: Ինձ համար որպես իդեալ միշտ եղել է Շարլ Ազնավուրը, ով թեև երբևէ Հայաստանում չի ապրել, իր գործունեությունը ծավալել է դրսում, բայց ամենաշատ բանն է արել Հայաստանի համար:

-Գիտեմ, որ ռուսաստանյան տարբեր ընկերություններից համագործակցության առաջարկներ եք ստացել: Ի՞նչ կարգի առաջակներն են, շոուներ վարելո՞ւ, թե՞ զուտ մասնագիտական:

-Միանշանակ բոլոր տարբերակներն էլ լինելու են: Ինձ հրավիրել են թե’ իրենց հեռուստաընկերությունների ծրագրերին, թե’ կոնկրետ համագործակցության պայմանագրեր կլինեն, բայց սա պարզ կլինի աշնանը, երբ մանկական «Նոր ալիքին» մեկնեմ, արդեն կորոշակիանա` հետագայում ինչ է սպասվում: Իմ մտքում միշտ եղել է` գնամ նրա հետևից, ինչի հետևից դեռ ոչ ոք չի գնացել…դա էլ հետագա քայլերն են, պայմանագրեր, ծանոթություններ երգիչների հետ:

Ամենակարևորն այն է, որ «Նոր ալիք» մրցույթից շատ բան սովորեցի, շատ բան տեսա, իսկ այստեղ մնալով` այդպես էլ չէի տեսնի, որովհետև մեր երկիրը փոքր է, դու անում-անում ես, հասնում ես մի տեղ, որտեղից էլ տեղ չկա, վերջանում է, քանի որ մեր երկիրն էլ է փոքր: Դու ուզում ես ամեն ինչ անել, իսկ այդ ամենի համար գումար է պահանջվում, հովանավորներ, մարդիկ, ովքեր կգնահատեն: Իսկ մեզ մոտ թեև կան գնահատողներ, բայց դրանք քիչ են, քանի որ մեր երկրում էլ են բնակիչները շատ քիչ, դրա համար ստիպված մեր երգիչները դիմում են…

-6/8 ստանդարտի՞ն…

-6/8 ստանդարտն այդքան էլ վատ ստանդարտ չէ, այն կարող է լինել ջազ-ստանդարտ, պարզապես կա 6/8, երբ դու դրա մեջ օգտագործում ես մելիզամտիկա և լաց, որը պատկանում է մեր հարևան պետությանը, ինչը հային վայել չէ: Մենք, լինելով այսօրվա կարգավիճակում, հաստատ մերը պետք է պրոպագանդենք:

-Մերը ո՞րն է:

-Մերը մաքուր զուլալ երաժշտությունն է, մերը Կոմիտասն է, Առնո Բաբաջանյանն է: Այդ մարդը վերցել է մեր ժողովրդական երգերը մաքրել է:

-Դուք Առնո Բաբաջանյանի "Քո հետքերը” կատարեցինք, պարզավորցնո՞ղ էր:

-Առնո Բաբաջանյան միշտ շատ սիրել եմ, համարյա բոլոր երգերն եմ սիրում: Ռուսաստանում նրան գնահատում են և նրա "արևով” են երդվում: Մինչև իմ Յուրմալա գնալը, երբ ընդհանրապես մտքով չէր անցնում, որ կգնայի, երբ Մհերն էր Հայաստանից մասնակցում, Վրաստանից "Ջորջիա” դուետը ներկայացրեց Առնո Բաբաջանյանի ստեղծագործություններից: Ինձ համար շատ հետաքրքիր էր` ինչու պետք է վրացիները երգեն որպես իրենց հիթ, իսկ մենք այսքան տարի մասնակցում ենք և այդպել էլ Առնո Բաբաջանյան չենք երգում: Ինձ համար սա սկզբունքի հարց էր, որ ես անպայման երգեմ հայ կոպոզիտորի գործերից: Բացի այդ, «Քո հետքերը» երգը ինձ շատ հոգեհարազատ էր:

-Էրիկ, ինչո՞ւ է հոգեհարազատ այս հասարակությանը ռաբիս երաժշտությունը:

-Սխալ պրոպագանդա ենք անում: Մի օրինակ բերեմ. "Նոր ալիք” մրցույթի ռեժիսորը հազար անգամ հագուստս փոխել է տվել, նոր ընտրել այն, ինչ ես պետք է հագնեմ, աղջիկներին մազերը ներկել է տվել, եթե բիժուտերիան երկար է եղել, կարճացնել է տվել, որովհետև իր եթերից պետք է այդպես նայվի, այսինքն` անպայման այս ամենը վերանայում են և նոր միայն այդ ամենը հանձնում հանդիսատեսի դատին: Իսկ մեզ մոտ նման բան չկա, ով, ինչ ուզում, երգում է, ինչ ուզում, հագնում է, ինչպես ուզում է, ելույթ է ունենում: Դրա համար էլ մենք այդ խնդիրը ունենք, որովհետև ի վերջո հասարակությունը նայում է այդ եթերները և քաղում է այն, ինչ ցուցադրում են, և սովորում է: Ամենավատ երգն էլ, եթե անընդհատ լսում ես, նստում է ականջիդ և այն դառնում է քոնը, սկսում ես անկախ քեզնից երգել: Եթե այսօր մեր հեռուստաընկերությունները դադարեն ցուցադրել այդ երաժշտությունը, մի քանի ամիս ֆինանսական խնդիրներ կունենա, կասեն արդեն մեր ճաշակով չէ, լավ երաժշտություն են տալիս, կփոխեմ: Բայց կարելի է փորձել երկու ամիս տակ տալ, բայց վերջում լավ կլինի:

-Իսկ երբևէ ցանկություն ունեցե՞լ եք մասնակցել Եվրատեսիլի նման մեծամասշտաբ միջոցառմանը, այսինքն` Ռուսաստանի սահմաններից դուրս:

-Ոչ միայն ինձ, այլ նաև իմ ընկերների համար «Նոր ալիք» մրցույթը միշտ ավելի լավ մրցույթ է դիտարկվում, քան «Եվրատեսիլը», որովհետև «Եվրատեսիլում» քաղաքականություն է և միայն շոու է, որտեղ անկախանխատեսելի բաներ են կատարվում, իսկ այստեղ, միևնույն է, «տաշած քարը գետնին չի ընկնում», եթե դու լավն ես, անպայման կգնահատվես և անպայման արդյունք կունենաս: Իհարկե «Եվրատեսիլում» իմ մասնակության համար մտածել եմ, բայց դեռ չգիտեմ` երբ կլինի, երևի այն ժամանակ, երբ մեր երկիրը պատրաստ կլինի հաղթանակի, երբ ես ինքս պատրաստ կլինեմ, չեմ ուզում մասնակցել ուղղակի մասնակցելու համար:

-Ճանապարհ դեպի Եվրոպա դեռ չե՞ք մտածում:

-Ռուսաստանյան շուկային ծանոթանալուց հետո, ասեմ, որ հիմա եվրոպական շուկան շատ է հետաքրքրված ռուսականով, այսինքն`եթե առաջ ռուսները մտածում էին պրոմոտուրերի գնալ, եվրոպական երկրների հետ ընկերություն անել, հիմա եվրոպական ընկերությունները ուզում են ընկերություն անել ռուսների հետ, որովհետև այսօր շատ երկրներում, այդ թվում`Միացյալ Նահանգներում վիճակն այնքան լավ չէ:


Աղբյուր`http://1in.am/arm/armenia_arts_30951.html





Կատեգորիա: Ծլնգոցից մինչև զրնգոց | Դիտումներ: 754 | Ավելացրեց: admin | Տեգեր: Էրիկ, հարցազրույց | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Օգոստոս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 3
Հյուրեր: 3
Օգտվողներ: 0