Ուրբաթ, 29.03.2024, 11:25
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հունիս » 28 » Սկանդալ Չայկովսկու միջազգային մրցույթում. Հայաստանը ներկայացնող երաժշտին փորձել են նսեմացնել (տեսանյութ)
15:13
Սկանդալ Չայկովսկու միջազգային մրցույթում. Հայաստանը ներկայացնող երաժշտին փորձել են նսեմացնել (տեսանյութ)
«Մարկ Գորենշտեյն»
Մոսկվայում ընթացող Չայկովսկու անվան 14-րդ միջազգային երաժշտական մրցույթում սկանդալ է հասունացել: Մարկ Գորենշտեյնի ղեկավարած Ռուսաստանի պետական ակադեմիական սիմֆոնիկ նվագախմբի փորձերից մեկի ժամանակ վերջինս հեգնել ու վիրավորական արտահայտություններ է արել Հայաստանը ներկայացնող տաղանդավոր թավջութակահար Նարեկ Հախնազարյանի հասցեին: Այդ պահին փորձը ձայնագրվել և ուղիղ եթերով հեռարձակվելիս է եղել:

«Պատմություն առաջին. թող ձեզ չմտահոգի, թե նա ինչ է նվագում, «տաղանդը»: Ձեր գործը նվագելն է այն, ինչ այնտեղ գրված է, և իմ հետ: Դա ձեզ թող ընդհանրապես չանհանգստացնի, այս աուլը (կովկասյան և Միջին Ասիայի բնակիչների գյուղ-խմբ.), որը այստեղ մատուցվում է մեզ, Նիշիմոտոյի զարմիկն է, ես դրա միջով արդեն անցել եմ: Այ դա պետք չէ անել: Այո, խնդրում եմ նվագեք ինձ հետ: Դա թող ընդհանրապես ձեր հետ կապ չունենա: Սա՝ առաջին պատմությունը: Երկրորդ պատմությունը. դուք շատ բարձր եք նվագում: Դվորժակը: Դուք ուղղակի մոռացել եք, որ սա տրոմբոն չէ: Ինչ էլ որ նա այստեղ նվագի, դուք պետք է ավելի ցածր նվագեք, քան նա է նվագում»,-ասել է Գորենշտեյնը՝ դիմելով նվագախմբին և ի նկատի ունենալով Հախնազարյանին:

Մրցույթի կազմկոմիտեն արձագանքել է միջադեպին և հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, անընդունելի է համարել Գորենշտեյնի արտահայտած մտքերի բովանդակությունը, տոնը և բնույթը:

«Չայկովսկու անվան միջազգային 14-րդ մրցույթի կազմկոմիտեն վիրավորական է համարում մրցույթի մասնակից Նարեկ Հախնազարյանի հասցեին Ռուսաստանի պետական ակադեմիական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար Մարկ Գորենշտեյնի արտահայտած մտքերը: Մենք կարծում ենք, որ մարդու արժանապատվությունը նսեմացնող բառերը քայքայում են ստեղծագործական մթնոլորտը, որի ձևավորման համար մենք մեծ ջանքեր ենք գործադրում: Չայկովսկու մրցույթը կոչված է աջակցություն ցուցաբերել երիտասարդ երաժիշտներին, ու դա մրցույթի կազմակերպիչներից ու մասնակիցներից յուրաքանչյուրին պարտավորեցնում է անկեղծ հարգանք և ուշադրություն ցուցաբերել տաղանդավոր երիտասարդությանը»,-ասված է հայտարարությունում:

Երաժշտական շրջանակներում գերիշխում է այն կարծիքը, որ Գորենշտեյնը ցանկանում է ամեն կերպ խոչընդոտել այնպիսի պայմանների ստեղծումը, որը Հախնազարյանին հնարավորություն կընձեռի հաջող ելույթ ունենալ Չայկովսկու անվան մրցույթի եզրափակիչ փուլում:


Աղբյուր`http://www.tert.am/am/news/2011/06/27/hakhnazaryan/




Կատեգորիա: Ծլնգոցից մինչև զրնգոց | Դիտումներ: 640 | Ավելացրեց: admin | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հունիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0