Երեքշաբթի, 29.11.2022, 19:43
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հունիս » 23 » Սկանդալ. ռեփերի խորհուրդն է` “բերանը բացել” չտալ
15:12
Սկանդալ. ռեփերի խորհուրդն է` “բերանը բացել” չտալ
Սուպեր Սաքո
Ամերիկաբնակ ռեփեր Սուպեր Սաքոյի համացանցում հայտնված լուսանկարներն այս օրերի ամենաթեժ քննարկվող թեմաներից են: "Ճանաչիր քո երկիրը” երիտասարդական նախաձեռնության` "խայտառակությանն” անդրադարձող նամակը տարածել են բազմաթիվ լրատվական կայքեր: "Մեղավորի” հետ կապվել հաջողվել է BRAVO.am-ին: Արդյունքը` հարցազրույցում:):

- Այդ ի՞նչ նկարներ են, որոնցից մեկում քո մի ձեռքում հրաձիգ է, իսկ մյուսով քաշում ես մերկ աղջկա մազերից:

- 2009-ին, երբ ձայնագրում էի իմ երկրորդ` "Սուրբ Սարգիս” ալբոմը, տպավորվեցի մի ֆիլմից, որի երկու հերոս պատժում էին մեղք գործող մարդկանց: Քանի որ իմ ձայնասկավառակի բոլոր երգերն էլ դաժան սիրո, աղջիկներից "վառված” լինելու մասին էին, մի փախած միտք ունեցա. որոշեցի CD-ի համար ֆոտոշարքում նկարահանվել հրեշտակի կերպարով ու աղջկա պատժելիս:

- Որտե՞ղ են արվել լուսանկարներն ու ինչո՞ւ եք որպես ֆոն օգտագործել Լուռու մարզում գտնվող Հաղպատի վանական համալիրը:


- Երեւանում` Արվին Քոչարյանի ստուդիայում եմ լուսանկարվել: Դիմեցի իրեն` հաշվի առնելով, որ լավ ֆանտազիա ունեցող լուսանկարիչ է: Սպիտակ ֆոնի վրա մոդելի հետ նկարներն Արվինը հետո ֆոտոշոփ է արել: Մի քանի բան փորձեցինք, բայց մեր պատկերացրածը վիզուալ գեղեցիկ չնայվեց, չհավանեցի ու չօգտագործեցի ոչ ձայնասկավառակի, ոչ էլ ուրիշ որեւէ բանի համար:

- Գիտե՞ս արդյոք` ինչ վանք է որպես ֆոն օգտագործվել լուսանկարներից մեկում եւ ի՞նչ նպատակով է դա արվել, խորհուրդը ո՞րն է:

- Սկզբում ինձ հրեշտակի թեւեր էինք դրել, չսազեց, հետո եկեղեցու պատկեր օգտագործեց Արվինը: Ես չգիտեմ` դա ինչ վանք է: Տարբեր պատկերներ ենք փորձել ստանալ: Շապիկիս վրայի հետքերը եւս մոնտաժով են ստացվել: Մի նկար էլ կար, որում ես կիսամերկ էի` տերեւներով փակված, աղջիկն էլ` Եվան, խնձոր էր հյուրասիրում… Ուզում էի ցույց տալ աղջկա պատճառով զգացածս ցավը: Ոչ մի նկարն էլ դուրս չեկավ, որովհետեւ իմ իմիջի հետ կապ չուներ, չէր սազում:

- Նկարներդ սատանիզմի դրսեւորում են որակում: Դավանանքդ փոխե՞լ ես:  Լուսանկարներից մեկում էլ "մսագործի” կերպարում ես…

- Ես ռեփ երգիչ եմ, ոչ թե էստրադային, մոտեցումներն այլ են: Դրա  մեջ վատ բան չկա, որ մարմնավաճառներին զաստավիտով տանում եմ եկեղեցի: Երգերս դավաճան աղջկա մասին էին, ում չգիտեի՝ արտիստորեն ինչպես պատժել: Փախած բաներ էի ուզում անել` սարսափ ֆիլմերի նման: Չգիտեմ` ինչու են բոլորն իրար խառնվել: Արածս նույնն է, եթե ռեժիսորը մի կադր նկարի, այն գռեհիկ ստացվի, ու որոշի չօգտագործել ֆիլմում, բայց ամոթանք տան, թե ինչեր է նկարել:

Աբսուրդ բաներ մտածելուց ու նման դատողություններ անելուց առաջ թող նկարների ստեղծման շարժառիթները ճշտեին: Ես երաժշտության մեջ ու արվեստում արտահայտվելու ազատություն ունեմ, բայց այս պարագայում ստացված նկարներն անձամբ ինձ դուր չէին եկել, ինչի համար էլ չեմ օգտագործել: Թողարկված CD-ի դիմերեսի նկարում էլ ես աղոթում եմ, իսկ գլխիս վերեւում հրեշտակի օղակ է պատկերված:

Դավանանքս էլ չեմ փոխել: Փորձում եմ ամեն կիրակի եկեղեցի գնալ, բացի այդ քրիստոնեական խմբերի մեջ եմ:  Ես բալիկ եմ ունեցել, ում անցյալ կիրակի քառասունքից հանեցինք, եւ պետք է անպայման կնքեմ: Ինքս կնքվել եմ Էջմիածնում, կնոջս հետ որոշել ենք հաջորդ ամառ Հայաստան գալ` բալիկիս Էջմիածնում կամ Գեղարդում կնքելու:

- Ի՞նչ արժեքներ ունես, բարոյականությանդ սահմանն ո՞րն է:

-Այս խոսակցություններն ինձ համար շատ վիրավորական են: Կրկնեմ` ես քրիստոնյա հայ եմ: Միացյալ Նահանգներում ապրելով, միեւնույն է, շատ եմ սիրում իմ Հայաստանն ու իմ ժողովրդին: Փորձում եմ օգտակար լինել, բայց դրանք պատմելու կարիք չկա, ինքնագովաղդ չեմ սիրում: Իմ անելիքն անում եմ, սրտիս մեջ գիտեմ, ուղղակի վիրավորվում եմ, որ հատկապես երիտասարդությունն է նման բաներ մտածում: Այս ամենը նրանից է, որ ես մասոն եմ:  Տղամարդկանց գաղտնի կազմակերպություն է, որի անդամ եմ: Դա նույնն է, եթե լինես, օրինակ, Հանրապետական կուսակցության անդամ: Մասոններն իրար ձեռք են բռնում, օգնում են միմյանց: Ամերիկայի շոու-բիզնեսի 80 տոկոսը մասոն է: Անցյալ ամիս, օրինակ, Լոս-Անջելեսի անտուններին էինք կերակրում:

- 2010-ի աշնանն ամուսնացար: Կինդ ինչպե՞ս է վերաբերվում գործունեությանդ, նման նկարներին ինչպե՞ս է արձագանքում:

- Կինս ոչ մի բանից խաբար չէ: Նա մեր երեխայի խնամքով է զբաղված: Աղջկաս անունը Ջիանա է` իմ եւ կնոջս մոր անունները` Գոհարն ու Աննան համադրելով ենք դրել: Բալիկիս հետ հայերեն եմ խոսում: Սիրելուց, որ կարող եմ ասել` "հայ, բեյբի”, ասում եմ` կյանքս, պապայի աղջիկը, սիրունս: Երբ կինս հղի էր, հայկական երգեր էի դնում փորին, ու աղջկաս հիմա հոգեհարազատ են այդ երգերը: Մեկ էլ ինչքան տղա ունենամ, անունները Սարգիս եմ դնելու: Խելագարվում եմ, որ ամերիկացիները կոչում են որդիներին` Սարգիս 2-րդ, 3-րդ ու այդպես շարունակ:):

- Միացյալ Նահանգներում ինչո՞վ ես զբաղված:

- Ամիսը մեկ համերգներ եմ տալիս: Հաճախ ելույթ եմ ունենում Ռուսաստանում: Ռեփը շատ սիրված է  մանավանդ Ամերիկայում: Իսկ Հայաստանի շոու-բիզնեսը, կներեք արտահայտությանս համար, էնքան է հաբրգել, որ հետները մի բան անել ընդհանրապես չի լինում: Ես աստղային հիվանդություն չունեմ:

- "Ճանաչիր քո երկիրը” երիտասարդական նախաձեռնությունը վարքդ որակում է հայ ժողովրդի պատմության, կրոնի եւ մշակույթի հանդեպ անհարգալից վերաբերմունքի դրսեւորում, ինչպես նաեւ երիտասարդության շրջանում ազգային արժեքների դեմ ուղղված չգիտակցված քարոզչություն:


- Նկարներից են դժգոհում, երբ ամբողջ Հայաստանը "պուտանկա” ու գոմիկ է լցվել: Հայ ազգն ա հայ աղջիկներին փչացնում, մեկ էլ պարսիկներն ու հնդիկները: Բերանս բացել մի տվեք…

Տեքստը` Լիլիթ Բաբայանի


Աղբյուր`http://www.bravo.am/news/%D5%BD%D5%B8%D6%82%D5%BA%D5%A5%D6%80-%D5%BD%D5%A1%D6%84%D5%B8/


Կատեգորիա: Ծլնգոցից մինչև զրնգոց | Դիտումներ: 603 | Ավելացրեց: admin | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հունիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0