Շաբաթ, 20.04.2024, 06:44
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հունիս » 23 » Սկսվել է «Մանկական Եվրատեսիլ-2011» մրցույթի հայաստանյան ընտրական փուլի դիմումների ընդունումը
14:45
Սկսվել է «Մանկական Եվրատեսիլ-2011» մրցույթի հայաստանյան ընտրական փուլի դիմումների ընդունումը
Մանկական Եվրատեսիլ
Հունիսի 21-ից սկսվել է «Մանկական Եվրատեսիլ-2011» մրցույթի հայաստանյան ընտրական փուլի դիմումների ընդունումը: Ինչպես նշված է «Եվրատեսիլ» երգի մրցույթի հայաստանյան կայքում, հայտերի ընդունման վերջնաժամկետն է հուլիսի 20-ը:

Մրցույթին իրավունք ունեն մասնակցել 10-15 տարեկան այն երեխաները, ովքեր Հայաստանի քաղաքացիներ են, կամ ապրել են Հայաստանում առնվազն 2.5 տարի: Մրցույթին մասնակցող երգը պետք է լինի 2.30-2.45 վայրկյան տևողությամբ: Երգի ստեղծման մեջ ակտիվ մասնակցություն պետք է ունենան 10-15 տարեկան երեխաները: 2008թ. սկսած կանոնները պաշտոնապես թույլատրվում է մեծահասակներին օգնել երեխաներին մրցույթի համար երգեր պատրաստել, այն պայմանով, որ այդ երգերի բոլոր իրավունքները կպատկանեն միայն երեխաներին: Մանկական «Եվրատեսիլը», ինչպես և չափահասներինը, անպայման ընթանում է իրական ժամանակի ռեժիմով, իսկ հավակնորդների համար քվեարկում են հեռուստադիտողները: Մանկական մրցույթի պայմանների համաձայն (ինչով էլ տարբերվում է չափահաս կատարողների մրցույթից), երգի ստեղծմանը պետք է մասնակցի այն ներկայացնող երեխան: Մանկական Եվրատեսիլում չի գործում այն սկզբունքը, երբ միջոցառումն անց է կացվում այն երկրում, որի ներկայացուցիչը հաղթել է մրցույթում:

«Մանկական Եվրատեսիլ-2011»-ը կկայանա դեկտեմբերի 3-ին Երևանում, Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Դեռ 2010 թ-ի վերջին Հայաստան էին ժամանել շվեդ փորձագետներ, ովքեր ուսումնասիրել են մարզահամերգային համալիրը և ընդհանուր պայմանները:

Հայաստանը Մանկական «Եվրատեսիլին» մասնակցում է 2007թ-ից: Առաջինը այդ մրցույթում Հայաստանը ներկայացրել է «Արևիկ» խումբը «Երազանք» երգով և գրավել 2-րդ տեղը, 2008 թ-ին Մոնիկա Մանուչարովան և գրավել է 8րդ տեղը իր «Իմ երգի հնչյունը» երգով: 2009 թվականին Մանկական Եվրատեսիլ մրցույթում Հայաստանը ներկայացրեց Լուարա Հայրապետյանը «Բարսելոնա» երգով և գրավեց 2րդ տեղը` այն կիսելով Ռուսաստանի ներկայացուցիչ Եկատերինա Ռյաբովայի հետ: 2010թ. նոյեմբերի 20-ին «Մանկական Եվրատեսիլ-2010» մրցույթին Հայաստանին հաղթանակ բերեց Վլադիմիր Արզումանյանը իր «Մամա» երգով:


Աղբյուր`http://www.panarmenian.net/arm/news/73041/

Կատեգորիա: Ծլնգոցից մինչև զրնգոց | Դիտումներ: 643 | Ավելացրեց: admin | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հունիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0