Շաբաթ, 27.04.2024, 07:17
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հունիս » 22 » «SOAD-Ը նվագում էր անհավես ու կեղտոտ». Gazeta.ru-ն հայ ռոքերների համերգի մասին (տեսանյութ)
15:48
«SOAD-Ը նվագում էր անհավես ու կեղտոտ». Gazeta.ru-ն հայ ռոքերների համերգի մասին (տեսանյութ)
System of a Down
Ռուսական ինտերնետային լրատվամիջոցը անդրադարձել է Մոսկվայում երեկ կայացած ամերիկյան System of a Down խմբի համերգին։

Հոդվածի սկզբում նշվում է, որ համերգին գերանշլագ է եղել, ինչը հատկապես լավ տեսանելի է եղել Օլիմպիյսկի համերգասրահի վերին տրիբունաներում նստած հանդիսատեսի համար։ Մարդկանց թիվն այնքան մեծ է եղել, որ անհնար է եղել հատուկ տեղ հատկացնել առավել նվիրված և ագրեսիվ ֆանատներին։

Պարբերականը անդրադարձել է խմբի առաջնորդ Սերժ Թանկյանի համերգային կերպարին, որը «Մեծ արտիստ է ձայնային լուրջ դիապազոնով»։ Սակայն խմբի սև հագուստով մյուս անդամները շատ ավելի բնական են դիտվել ռոք երաժիշտների ու համերգի համար, քան Թանկյանը, որը բեմում եղել է լրիվ սպիտակ դասական հագուստով։

Այնուհետև, Gazeta.ru–ն քննադատում է համերգն ու խմբին՝ նշելով, որ SOAD–ը իր երաժշտությամբ և համերգային գործունեությամբ «պարտվում է» ժամանակակից մետալ այլ խմբերին։ «Հայկական հարսանիքի մթնոլորտով, ոչ ոքի չես զարմացնի», ասված է հոդվածում։

Բուն համերգից լրագրողի ունեցած տպավորությամբ երաժիշները շատ վատ են նվագել ու երգել։ «SOAD-ը կեղտոտ ու անհավես էր նվագում, կարծես մտածում էին , որ բավական է երգերի առաջին ակորդները նվագել, իսկ երգի մնացած հատվածները ինքնուրույն կհնչեն ֆանատների ուղեղներում։ Թանկյանը կուլ էր տալիս երգերի վերջավորությունները, իսկ երաժիշտները պարբերաբար շփոթում էին ռիթմը», – գրված է հոդվածում։


Աղբյուր`http://www.tert.am/am/news/2011/06/22/SOAD/


Կատեգորիա: Ծլնգոցից մինչև զրնգոց | Դիտումներ: 688 | Ավելացրեց: admin | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հունիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0