Հինգշաբթի, 18.04.2024, 12:31
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 23 » Սոպրանո Նարինե Եղյանը դուրս մնաց Operalia մրցույթում հետագա պայքարից
14:24
Սոպրանո Նարինե Եղյանը դուրս մնաց Operalia մրցույթում հետագա պայքարից
Operalia
Հռչակավոր տենոր Պլասիդո Դոմինգոյի հիմնած Operalia օպերային երգիչների մրցույթում Հայաստանը ներկայացնող Նարինե Եղյանը չանցավ եզրափակիչ փուլ:

Կիսաեզրափակիչ փուլի 23 մասնակիցներից միայն 13-ին հաջողվեց անցնել եզրափակիչ, որոնց թվում է նաև Ռուսաստանը ներկայացնող Խաչատուր Բադալյանը: Եզրափակիչ փուլը կայանալու է հուլիսի 24-ին:

Մրցույթին Հայաստանը ներկայացնում էին 3 երգիչներ. սոպրանո Ռոզի Անուշը, ով ելույթ է ունեցել Պլասիդո Դոմինգոյի հետ Երևանում, սոպրանո Նարինե Եղյանը և տենոր Միքայել Քառլիյանը:

Մրցույթի համար ներկայացվել էր ավելի քան 800 դիմում, որոնցից ընտրվել են 40-ը` 20 երկրից:

Մրցույթը Դոմինգոն հիմնադրել է 1993 թ-ին: Այն անցկացվում է ամեն տարի և ամեն անգամ աշխարհի տարբեր քաղաքներում (Փարիզ, Մեխիկո, Մադրիդ, Տոկյո, Պուերտո Ռիկո, Լոս Անջելես և այլն): Մրցանակային ֆոնդը կազմում է 175.000 ԱՄՆ դոլար: Նախատեսված է երկու առաջին տեղի մրցանակ ($30.000), երկու երկրորդ տեղի մրցանակ ($20.000), երկու երրորդ տեղի միցանակ ($10,000): Մրցանակներից մեկը հատկացվելու է լավագույն կանացի, մյուսը` տղամարդու վոկալի համար:

Բացի դրանից հատկացվելու են Բրիջիթ Նիլսոնի անվան $15.000 մրցանակ Վագների և Ստրոսի երգացանկից լավագույն կատարման համար, Պեպիտա Էմբիլ Դոմինգոյի` տենորի մոր անվան մրցանակ, լավագույն սարսուելա կատարող երգչուհուն ($10.000), տենորի հոր` Դոն Պլասիդո Դոմինգոյի անվան մրցանակ լավագույն սարսուելա կատարող երգչին ($10.000), Culturarte մրցանակ ($10.000), հանդիսատեսի համակրանքին արժանացած երգիչ և երգչուհի (Rolex ֆիրմային ժամացույց) և Ex aequo մրցանակ:

Մրցույթը ստեղծվել է ոչ միայն բացահայտելու նոր ձայներ, այլև այնպիսի անհատականությունների, ովքեր վաղը կդառնան օպերային աստղեր:


Աղբյուր`http://www.panarmenian.net/arm/news/74887/

Կատեգորիա: Ծլնգոցից մինչև զրնգոց | Դիտումներ: 709 | Ավելացրեց: admin | Տեգեր: Նարինե Եղյան, Operalia | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0