Շաբաթ, 20.04.2024, 15:16
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հունիս » 22 » Սուպեր Սաքոյի լուսանկարների պատմությունն ապացուցեց` հայերն ունակ են բարձրաձայնել իրենց հուզող հարցերը
15:28
Սուպեր Սաքոյի լուսանկարների պատմությունն ապացուցեց` հայերն ունակ են բարձրաձայնել իրենց հուզող հարցերը
Սուպեր Սաքո
«Ճանաչիր քո երկիրը» երիտասարդական նախաձեռնությունը հայտարարություն է տարածել «սուպերսաքոյան» սինդրոմի վերաբերյալ: Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է. «Հունիսի 20-ին «Ճանաչիր քո երկիրը» երիտասարդական նախաձեռնությունը լայն հասարակական քննարկման առարկա դարձրեց երիտասարդության շրջանում հայտնի ռեփեր Սուպեր Սաքոյի` Հաղպատավանքի դիմաց արված սադիստական լուսանկարները: Այս թեմայով մամուլում, ռադիոյով, հեռուստատեսությամբ, բլոգերում և սոցիալական ցանցերում հանդես եկան հասարակության ամենատարբեր շերտերի ներկայացուցիչներ, իրենց սոցիալական կարգավիճակով, կրթությամբ, անհատական առանձնահատկություններով միանգամայն հակադիր բևեռներում գտնվող մարդիկ, որոնց միավորում է մեր երկրում ազգային արժեքների պակասի մտահոգությունը:

Սուպեր Սաքոյի այլանդակ լուսանկարների պատմությունն ապացուցելու եկավ, որ Հայաստանում քաղաքացիական հասարակությունն իրականում ունակ է բարձրաձայնել իրեն հուզող հարցերը: Հիմնականում երիտասարդների կողմից բարձրացրած հիրավի աննախադեպ աղմուկը ցույց տվեց, որ Հայաստանում սուպերսաքոներից ու իրենց մտախոհներից բացի ապրում են նաև բազմաթիվ նորմալ մարդիկ` hայեր, որոնք չեն ղեկավարվում ազգային արժեքների վրա հրապարակայնորեն թքելով իրենց վրա ուշադրություն հրավիրելու մոլուցքով: Նրանք երբեք, ինչպես, օրինակ, սրբապիղծ լուսանկարների հեղինակ Արվին Քոչարյանը, մամուլում չեն հայտարարի, թե «մտահղացումն ամբողջովին Սուպեր Սաքոյինն է եղել, ես միայն պատվեր եմ կատարել»` հաստատելով, որ հանուն փողի պատրաստ է կատարել ցանկացած հակազգային պատվեր:

Այս ամենը չհանդուրժողներն են մեր երկրի իրական տերերը, և տեղի-անտեղի գովերգվող հանդուրժողականությունն այս դեպքում միայն թույլ ու ողորմելի է»:


Աղբյուր`http://www.panarmenian.net/arm/news/73004/

Կատեգորիա: Ծլնգոցից մինչև զրնգոց | Դիտումներ: 567 | Ավելացրեց: admin | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հունիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0