Ուրբաթ, 26.04.2024, 07:26
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Օգոստոս » 12 » Սփյուռքահայ թատերագրի ստեղծագործությունը` Գյումրու թատրոնում
13:43
Սփյուռքահայ թատերագրի ստեղծագործությունը` Գյումրու թատրոնում
 Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոն
Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնն իր նոր` 146-րդ թատերաշրջանը կբացի Նյու-Յորքում բնակվող անվանի թատերագիր, բեմադրիչ ու թատերական կառավարիչ Հրանդ Մարգարյանի «Երկինքեն երեք աթոռ ինկավ» կատակերգության բեմադրությամբ:

Այս ստեղծագործությունը մեծ ճանաչում ունի Հայաստանում. այն բեմադրվել է Երևանի «Մետրո» թատրոնում և Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում: Բոլոր բեմադրությունների հեղինակն էլ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Նիկոլայ Ծատուրյանն է: Գյումրիում ևս բեմադրությունը կիրականացնի Նիկոլայ Ծատուրյանը` ձգտելով ստեղծել նոր մեկնաբանություն: «Ինձ համար թանկ է Հրանդ Մարգարյանի թատերգությունը, այն սրտամոտ ու հարազատ է ինձ, որովհետև պարունակում է վառ թատերայնություն, կերպարների արտակարգ մատուցումներ, շեշտված գրոտեսկանյություն: Գյումրու թատրոնն ունի հրաշալի դերասանակազմ, և ես վստահ եմ, որ կծնվի այն ներկայացումը, որի մասին ես երազում եմ»,- ասաց Նիկոլայ Ծատուրյանը:


Աղբյուր`http://hayernaysor.am/1313049713

Կատեգորիա: Թատրոն | Դիտումներ: 867 | Ավելացրեց: admin | Տեգեր: թատրոն, Գյումրի, Վարդան Աճեմյան, Հրանդ Մարգարյան | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 1
0  
1 Imran   (05.01.2014 00:46) [Նյութ]
With all these silly wesibtes, such a great page keeps my internet hope alive.

Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Օգոստոս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0