Չորեքշաբթի, 24.04.2024, 12:52
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Օգոստոս » 17 » Ստամբուլի «Մարալ» պարային համույթի անդրանիկ համերգը Երևանում
15:05
Ստամբուլի «Մարալ» պարային համույթի անդրանիկ համերգը Երևանում
 Ստամբուլի «Մարալ» պարային համույթ
Օգոստոսի 16-ին լեփ-լեցուն էր Ալ. Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի պետական թատրոնի սրահը. Ստամբուլի «Մարալ» պարային համույթի անդրանիկ ելույթն էր Հայրենիքում, որը բացվեց ողջույնի ջերմ խոսքերով և «Տոնական» պարի խրոխտ կատարմամբ:

Բազմաբնույթ էր համերգացանկը` ազգագրական պարեր, մարտապարեր, շենշող հայուհիների  նազանքով կատարումներ, որոնք բեմադրել է խմբի գեղարվեստական ղեկավար Կարպիս Չափքանը:

Թե´  նվագախմբի արհեստավարժ կատարումները, թե´  հայրենաշունչ երգերն ու պարերը արժանացան հանդիսականների ջերմ ընդունելությանն ու բուռն ծափահարություններին:

Համերգի վերջում «Մարալ» համույթի կողմից հուշանվերներ հանձնվեցին ՀՀ ժողովրդական արտիստ  Վանուշ Խանամիրյանին, ճանաչված ու սիրված երգահան-երաժիշտ Արա Գևորգյանին, Մաշակ-Եղիա Օհանյան-Չաքըրին:

Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն իր հերթին պարգևներ հանձնեց  տեր և տիկին Չափքաններին, ովքեր Սփյուռքում կարողանում են պահել ու պահպանել հայի ոգին, երգն ու պարը:

Նախարարն իր ոգևորիչ ու հայրենաշունչ ելույթով նորանոր հաջողություններ մաղթեց «Մարալ»-ին, Սփյուռքում ապրող բոլոր հայերին` հույս հայտնելով, որ «Մարալ»-ը աշխարհի դեռ շատ բեմահարթակներ կնվաճի ու կգերի հայ երգին ու պարին կարոտ շատ սրտեր:
 

Աղբյուր`http://hayernaysor.am/1313564774

Կատեգորիա: Պարարվեստ | Դիտումներ: 846 | Ավելացրեց: admin | Տեգեր: Թուրքիա, Երևան, «Մարալ» պարային համույթ, Ստամբուլ | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Օգոստոս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0