Չորեքշաբթի, 24.04.2024, 13:03
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հունիս » 28 » Ստեղծագործողը նա է, ով չի կարող չստեղծագործել (տեսանյութ)
18:42
Ստեղծագործողը նա է, ով չի կարող չստեղծագործել (տեսանյութ)
Ռոբերտ Ամիրխանյան
«Հայ երաժշտությունը ունի իր խնդիրները, և մենք մշտապես փնտրում ենք այն մարդուն, ով իրենով կհարստացնի հայկական երաժշտությունը։ Ստեղծագործողը նա չէ, ով կարող է ստեղծագործել, այլ նա, ով չի կարող չստեղծագործել»,- ասում է Ռոբերտ Ամիրխանյանը և նշում, որ իրական ստեղծագործողների պակաս կա հայկական ժամանակակից երաժշտության ոլորտում։

Կոմպոզիտորների միության նախագահ Ռոբերտ Ամիրխանյանը, ամփոփելով Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնի գարնանային համերգաշարը, նշում է, որ դրա առաջնային ֆունկցիան հայ հասարակության մեջ հայկական երաժշտության համերգների գնալու ավանդույթ ձևավորելն է։

Ըստ բանախոսի՝ հայ երաժշտությունը պետք է ամեն օր հնչի, այլ ոչ թե միայն փառատոներին, սակայն փառատոնի անցկացումը կարևոր է, քանի որ պարտադրում է երաժիշտներին նվագել ոչ միայն եվրոպական երաժշտություն, այլև հայ հեղինակների գործեր։

Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի կողմից անցկացվող փառատոնի շրջանակներում կայացել է 6 համերգ, փակումը տեղի է ունեցել երեկ։

Օգոստոսի 6-ին Հայկական երաժշտության փառատոն է անցկացվելու նաև Գերմանիայում։ Կոմիտասի անունը կրող այս փառատոնի բոլոր մասնակիցները պետք է նվագեն հայ կոմպոզիտորների և անպայման նաև Կոմիտասի ստեղծագործություններից։


Աղբյուր`http://1in.am/arm/armenia_arts_24494.html



Կատեգորիա: Ծլնգոցից մինչև զրնգոց | Դիտումներ: 697 | Ավելացրեց: admin | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հունիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0