Ուրբաթ, 26.04.2024, 10:21
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հունիս » 22 » Ստեփանակերտի Օղակաձեւ զբոսայգում ներկայացվել են սահմանափակ կարողություններով երեխաների ձեռքի աշխատանքները
14:34
Ստեփանակերտի Օղակաձեւ զբոսայգում ներկայացվել են սահմանափակ կարողություններով երեխաների ձեռքի աշխատանքները
Ստեփանակերտի Օղակաձեւ զբոսայգում այսօր տեղի ունեցավ ցուցահանդես, որտեղ ներկայացվել են Ստեփանակերտի' Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնի մի խումբ սահմանափակ կարողություններով երեխաների ձեռքի աշխատանքները' գեղանկարչություն, գոբելեն, ասեղնագործություն եւ խեցեգործություն: Միջոցառումը, որը կրում էր «Ո'չ պատերազմին, խաղաղություն ողջ աշխարհին» խորագիրը, կազմակերպվել էր «Արցախի քրիստոնեական մարդկանց ընկերակցություն» հասարակական կազմակերպության կողմից' ֆինլանդական «Սի-Եմ-Այ» կազմակերպության աջակցությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց «Արցախի քրիստոնեական մարդկանց ընկերակցություն» ՀԿ նախագահ Դավիթ Մելքումյանը, միջոցառման հիմնական նպատակն է հաշմանդամ երեխաների ինտեգրումը հասարակությանը: «Մենք շատ շնորհակալ ենք առաջին հերթին Ստեփանակերտի քաղաքային իշխանություններին, միջոցառումը կազմակերպելու համար մեզ անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու առումով»,- ասաց Դ. Մելքումյանը' նշելով, որ նման միջոցառումներ իրենց կազմակերպության կողմից շարունակական են լինելու:

Նշենք, որ միջոցառումը ուղեկցվել է Ստեփանակերտի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի սաների կողմից ուրախ երաժշտական կատարումներով:


Աղբյուր`http://armenpress.am/arm/news/656256/

Կատեգորիա: Միջոցառումներ | Դիտումներ: 656 | Ավելացրեց: admin | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հունիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0