Երեքշաբթի, 23.04.2024, 15:56
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Օգոստոս » 6 » System of a Down-ի շրջագայությունների ժամանակացույցում ավելացել է Մեքսիկան
14:34
System of a Down-ի շրջագայությունների ժամանակացույցում ավելացել է Մեքսիկան
 System of a Down
Աշխարհահռչակ հայ-ամերիկյան System of a Down ռոք խումբը, որն այս տարի առաջին անգամ շրջագայելու է Լատինական Ամերիկայի երկրներում, համերգ կունենա նաև Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոյում: Ինչպես հայտնում է խմբի պաշտոնական կայքը, համերգը կայանալու է սեպտեմբերի 28-ին քաղաքի մարզական պալատում:

Խմբի լատինամերիկյան շրջագայությունն անցնելու է հետևյալ ժամանակացույցով. առաջին երկու համերգները կայանալու են Բրազիլիայում` հոկտեմբերի 1-ին` Սան Պաուլոյում և հոկտեմբերի 2-ին` Ռիո դե Ժանեյրոյում: Ի դեպ, Ռիո դե Ժանեյրոյի համերգի տոմսերն արդեն սպառվել են: Հոկտեմբերի 5-ին խումբը հանդես է գալու Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում, իսկ հոկտեմբերի 7-ին` Չիլիի մայրաքաղաք Սանտյագոյում: Խմբի լատինամերիկացի երկրպագուները մեծ ուրախությամբ են ընդունել այդ լուրը, ինչը փաստում են System of a Down-ի պաշտոնական կայքում երկրպագուների գրած բազմաթիվ շնորհակալական խոսքերը:

System of a Down-ը, որը շուրջ 5 տարի չէր գործում, վերամիավորման մասին պաշտոնապես հայտարարել է 2010թ. նոյեմբերին: Մինչ այդ Սերժ Թանկյանը ելույթ էր ունենում առանձին, իսկ Ջոն Դոլմայանը և Դարոն Մալաքյանը ստեղծել էին Scars on Broadway խումբը: Խումբը հայտարարել էր Հյուսիսային Ամերիկայում և Եվրոպայում շրջագայությունների մասին, սակայն նոր ալբոմի ձայնագրության ծրագրեր դեռ չկան:


Աղբյուր`http://www.panarmenian.net/arm/news/75442/

Կատեգորիա: Ծլնգոցից մինչև զրնգոց | Դիտումներ: 563 | Ավելացրեց: admin | Տեգեր: Մեքսիկա, System Of A Down | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Օգոստոս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0