Հինգշաբթի, 25.04.2024, 15:39
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հունիս » 28 » System of a Down-ը կարող է համերգով հանդես գալ Երևանում
18:39
System of a Down-ը կարող է համերգով հանդես գալ Երևանում
System of a Down
Համաշխարհային ճանաչում ունեցող System of a Down ռոք խումբն առաջիկայում կարող է համերգով հանդես գալ Հայաստանում: Youtube կայքում մի տեսահոլովակ է հայտնվել , որտեղ SOAD-ի անդամ Շավո Օդաջյանը Մոսկվայում իր երկրպագուի հետ զրույցում ասել է, որ խումբն ուրախ էր համերգով հանդես գալ Մոսկվայում և առաջիկայում հանդես կգա նաև Հայաստանում:

Ինչպես հայտնի է դարձել PanARMENIAN.Net ի թղթակցին հավաստի աղբյուրներից, չի բացառվում, որ խմբի համերգը Հայաստանում կարող է տեղի ունենալ Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-ամյակի առթիվ:

Իր հերթին Deem Communications-ի տնօրեն Րաֆֆի Նիզիբլյանը, որն անցյալ տարի կազմակերպել էր խմբի մենակատար Սերժ Թանգյանի համերգը Հայաստանում, ասել է, որ չի կարող մեկնաբանել այդ տեղեկությունը, սակայն, չի բացառել, որ եթե խումբը որոշի համերգ տալ, Deem Communications-ը կզբաղվի համերգի կազմակերպմամբ:

Խմբի կազմում են Սերժ Թանգյանը (վոկալիստ), Դարոն Մալաքյանը (կիթառահար), Շավո Օդաջյանը (բաս կիթառահար) և Ջոն Դալմայանը (հարվածային գործիքներ):

Հունիսի 2-ին մեկնարկել է System of a Down-ի եվրոպական շրջագայությունը:


Աղբյուր`http://www.panarmenian.net/arm/news/73314/

Կատեգորիա: Ծլնգոցից մինչև զրնգոց | Դիտումներ: 580 | Ավելացրեց: admin | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հունիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0