Հինգշաբթի, 25.04.2024, 20:06
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 10 » Թալանված սրբապատկերները աճուրդի են հանվել
12:48
Թալանված սրբապատկերները աճուրդի են հանվել
Սպահան
«Արաքս» շաբաթաթերթը հայտնում է, որ այսօր Սպահանի հայոց թեմի Թեմական խորհուրդը ուշացումով հանդես է եկել պաշտոնական հաղորդագրությամբ, ուր ասվում է.

«Սպահանի հայոց Թեմական խորհուրդը մեր ժողովրդին յայտնում է, որ տեղեկացել է՝ Անգլիաում աճուրդի են դրւել Ս. Ամենափրկիչ վանքիթանգարանի ձեռագրերից առանձին մանրանկարչութեան էջեր։ Անմիջապէս կապւել ենք մեզ վստահած մասնագէտ անձանց հետ՝ աւելի մօտկից ստուգելու հարցը եւ մեզ տեղեակ պահելու, որպէսզի օրինական միջոցներով խնդիրը պարզենք։

Առ այդ` հարցը խորհրդապահական ձեւով հետապնդում էինք՝ յանցագործին ի յայտ բերելու` գործընթացը չվնասելու նպատակով, եւ ներկայփուլում ստուգւում են հանգամանքները` ձեռագրի էջերը վերադարձնելու նպատակով։ Այսու մեր ժողովրդին դիմում ենք, որ անհիմն մեկնաբանութիւններից խուսափեն եւ վստահ լինեն, որ Սպահանի հայոց թեմի ազգայինմարմինները առաջնորդ Սրբազան Հօր գլխաւորութեամբ նախանձախնդիր են եւ այս հարցը հետապնդելու են մինչեւ բարւոք լուծում»։

Իհարկե, հայկական առածն ասում է «Լավ է ուշ, քան երբեք», բայց հիմնական հարցը անհասկանալիորեն մնում է չպատասխանված: Ինչու Սպահանի հայոց թեմի Թեմական խորհուրդը չի հստակեցնում, թե երբ է իրականացվել թալանը և եթե մամուլը չբարձրացներ թալանված սրբապատկերների լուրը, ապա երբ էր խոսելու այս մասին: Իսկ ինչ նորություն կա այս հաղորդագրության մեջ:

Այստեղ բերված է «աճուրդ» բառը, որը չի օգտագործվել «Արաքս»-ի եւ հայկական այլ լրատվամիջոցների կողմից, ինչն ապացուցում է, որ հարցերը ավելի զարգացած են, քան մամուլում արծարծվածը: Այդ դեպքում հնարավոր էր Ինտերպոլի միջոցով հարցը շատ արագ լուծել: Սակայն մյուս կողմից հաղորդագրության ոճը ենթադրել է տալիս, որ ցայժմ հարցի մասին չի տեղեկացվել ոստիկանությունը եւ թվում է, որ Թեմական խորհուրդը իր սեփական միջոցներով է փորձում հարցը փակել:

Ու նաեւ, որ երկու հանցագործի հարց չկա, ինչպես գրել էր մամուլը, այլ միայն մի, որի առնչությամբ ՍՀԹ Թեմական խորհուրդը վստահեցնում է. «Առ այդ՝ խորհրդապահական ձեւով հետապնդում էինք՝ յանցագործին ի յայտ բերելու` գործընթացը չվնասելու նպատակով, եւ ներկայ փուլումստուգւում են հանգամանքները՝ ձեռագրի էջերը վերադարձնելու նպատակով»։

Ավելացնենք նաեւ, որ վերոնշյալ հաղորդագրության հեղինակները աշխատել են հանցագործին «խորհրդապահական ձեւով» հետապնդելու անհիմն բացատրությամբ արդարացնել իրենց` Սպահանի հայոց թեմի Թեմական խորհուրդի, երկար և անհասկանալի լռությունը եւ ինչու չէ նաեւ մեղսակցությունն այս գործում:

Վերջում, մեր կողմից ուզում ենք շեշտել, որ ամենայն անկեղծությամբ հավատում ենք, որ Սրբազան Հայրը իր կարելին կանի սրբապատկերների վերադարձնելու համար: Դրանով հանդերձ կարծում ենք՝ հանցագործությունը պարզելու բանալին նախեւառաջ ոստիկանության մոտ պիտի փնտրել և ոչ թե «խորհրդապահական» անբացատրելի գործունեությամբ:


Աղբյուր`http://hetq.am/arm/news/2812/

Կատեգորիա: Եկեղեցի | Դիտումներ: 650 | Ավելացրեց: admin | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0