Չորեքշաբթի, 24.04.2024, 06:06
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 22 » Թամանյանական նախագիծը պետք է դիտարկել հրապարակի կոնտեքստի մեջ. Ալեքսանդր Բադալյան
17:10
Թամանյանական նախագիծը պետք է դիտարկել հրապարակի կոնտեքստի մեջ. Ալեքսանդր Բադալյան
Թամանյանական
«Առաջին լրատվականը» Հայաստանի ճարտարապետների միության փոխնախագահ Ալեքսանդր Բադալյանի հետ զրույցում փորձեց ճշտել՝ արդյո՞ք նպատակահարմար չէ կառավարության շենքի բակում կառուցվելիք շինության համար տրամադրվելիք 10 մլն դոլարն ուղղել այլ ոլորտների։ Վերջինս, սակայն, տեղեկացրեց, որ այդ նախագիծը դեռ վերջնականապես հաշվարկված չէ։ «Մոտավորապես հաշվարկ է արված, և ես ինչպե՞ս կարող եմ կարծիք արտահայտել գումարի վերաբերյալ»,- ասաց նա։

«Կառուցե՞լ, թե՞ չկառուցել թմբուկը» հարցը կարծես իր պատասխանն էր ստացել վերջերս Երևանի քաղաքաշինական խորհրդի նիստում, որտեղ հայտարարվել էր, որ ձայների մեծամասնությունն ընդունել է թմբուկի կառուցման անհրաժեշտությունը։ Մեկնաբանելով դա՝ Հայաստանի ճարտարապետների միության փոխնախագահն ասաց, որ խորհրդի նիստում հարցադրումն այլ կերպ էր դրված։ «Դրված էր՝ «Իմաստ կա՞ կառուցել թամանյանական գմբեթը, թե՞ ոչ» հարցադրումը։ Չէինք դիտարկում նախագիծը։ Բայց ստացվեց այնպես՝ կարծես նախագիծը հավանության արժանացավ։ Դա այդպես չէ»,- ասաց ճարտարապետը։

«Բայց դեռ պետք է քննարկում անցկացվի, ուսումնասիրվի թամանյանական նախագիծը, պետք է այն դիտարկել հրապարակի կոնտեքստի մեջ»,- նշեց նա։

Թե որքանով է արդարացված այդ շինության կառուցումն այսօր, Ա. Բադալյանը պատասխանեց, որ այդ շինության կառուցումը պայմանավորված է երկու հանգամանքով՝ այնտեղ տեղավորել երկու նախարարություն։ «Կառավարության որոշման մեջ գրված է՝ այդտեղ կառուցել ու տեղավորել երկու նախարարություն։ Դա է անհրաժեշտությունը կառավարության համար»,- նշեց վերջինս։


Աղբյուր`http://1in.am/arm/armenia_arts_27397.html

Կատեգորիա: Ճարտարապետություն | Դիտումներ: 606 | Ավելացրեց: admin | Տեգեր: Թամանյան, Ալեքսանդր Բադալյան | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0