Երեքշաբթի, 16.04.2024, 18:08
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հունիս » 30 » «Թամանյանական թմբուկի» ոդիսականը
15:04
«Թամանյանական թմբուկի» ոդիսականը
Թամանյանական թմբուկ
Կառավարության շենքի բակում Թամանյանի նախագծով թմբուկի կառուցումը, որքան մոտենում է իրականությանը, այնքան ավելանում են դրա շուրջ իրար հակասող կարծիքներն ու մեկնաբանությունները:

Քանի որ «Aysor.am»-ն արդեն խոստացել էր շարունակել հնչող կարծիքների շղթան, որոշեցինք առավել մասնագիտական տեղեկություններ ստանալ Ճարտարապետների միության նախագահից: Բայց վերջինիս արձակուրդում գտնվելու պատճառով մեզ հետ զրուցեց միության փոխնախագահ Ալեքսանդր Բադալյանը:

Նա, թեմային ծանոթանալուց անմիջապես հետո, հայտարարեց, որ ինքն անձամբ չի տեսել նախագիծը, Քաղաքապետարանի քաղաքաշինության խորհրդում ընդգրկված չէ և չի մասնակցել քննարկմանը: «Սակայն մենք ունենք մեր դիրքորոշումը»,-ասաց Ալ. Բադալյանը և պարզաբանեց, որ թմբուկի կառուցման հարցում այսքան շտապել պետք չէ. «Մենք խնդրում ենք երկրի ղեկավարությանը, որպեսզի այս նախագիծը մասնագիտական փորձաքննության անցնի: Ես անձամբ չեմ տեսել, բայց գիտեմ, որ այն հեռու է թամանյանական նախագծից, փոխված են ճակատները, հարկեր են ավելացված, որպեսզի այնտեղ նախարարությունները տեղադրվեն»: Նրա հավաստմամբ` այդ թմբուկը չի համապատասխանում ներկայիս հրապարակի կառուցվածքին, քանի որ Թամանյանի նախագծով հրապարակը ասիմետրիկ էր և այդ թմբուկը պետք է լիներ նրա անկյուններից մեկը. «Իսկ հիմա թմբուկի տեղադրումով կունենանք անհավասարակշռված հրապարակ»,-ասաց փոխնախագահը:

Անդրադառնալով թմբուկը կառուցելու որոշման քվեարկությանը, Ալ. Բադալյանը տեղեկացրեց, որ միությունից 7 ճարտարապետներ նույնպես մասնակցել են, որոնցից 1-ը դեմ է քվեարկել, մյուսը` ձեռնպահ: Իսկ կողմ քվեարկած 21 անդամները, Բադալյանի խոսքով, որոշման ընդունումից հետո իրենց բավարարված չեն զգացել և տարաձայնություններ են ունեցել: Պատճառը, ըստ «Aysor.am»-ի զրուցակցի, նախագծի` քվեարկությունից առաջ և հետո բոլորովին տարբեր բնութագրում է.
«Քննարկել են` որպես թամանյանական նախագիծ, բայց որոշումն ընդունվել է այլ ձևակերպումով. կողմ` թմբուկի կառուցման ծրագրին և այդ կառույցը վարչական նշանակությամբ օգտագործելու առաջարկին: Դա է անհասկանալին»:
Բադալյանը նաև ավելացրեց, որ թմբուկն, ի վերջո, պատմական նշանակության կառույց է և պատմաբանների կամ հուշարձանագետների կարծիքների լսում ևս ենթադրում է:

Արդյոք որևէ մասնակցություն վերը նշված մասնագետներն ունեցել են խնդրի քննարկմանը, փորձեցինք պարզել Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության տնօրեն Սերժիկ Առաքելյանից: Նա ասաց, որ խնդիրն արդեն քննարկվել է և երբ դրվի հանրային քննարկման, ինքն իր հերթին կասնակցի: Քաղաքապետարանի գրավոր պատասխանից արդեն տեղեկացված լինելով, որ «թմբուկի կառուցման հարցը հանրային քննարկման հարց չէ», փորձեցինք պարզել, թե ի՞նչ այլ հանրային քննարկում է լինելու: Սակայն, Ս. Առաքելյանը պատասխանեց, որ ինքն այդքանից բացի ուրիշ տեղեկությունների չի տիրապետում, բայց կարծում է, որ կլինի քննարկում, որին գործակալությունն իր մասնագետներով կմասնակցի:

Թե ինչպիսին կլինի հաջորդ, դեռևս անհայտ քննարկումը, պարզ կլինի, թերևս, միայն քննարկումից հետո:


Աղբյուր`http://www.aysor.am/am/news/2011/06/30/badalyan/

Կատեգորիա: Ճարտարապետություն | Դիտումներ: 710 | Ավելացրեց: admin | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հունիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0