Ուրբաթ, 26.04.2024, 01:49
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Օգոստոս » 13 » Թբիլիսիում «Վրաստանի հայ նկարիչների միություն» է ստեղծվել
12:44
Թբիլիսիում «Վրաստանի հայ նկարիչների միություն» է ստեղծվել
 Թբիլիսիում «Վրաստանի հայ նկարիչների միություն» է ստեղծվել
Վիրահայոց թեմի առաջնորդարանում, «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հովանավորությամբ, անցկացվել է Վրաստանի հայ նկարիչների միության կազմավորման հիմնադիր ժողով, որին մասնակցել են Թբիլիսիից եւ Սամցխե-Ջավախքից ժամանած գեղանկարիչներ, մանրանկարիչներ, քանդակագործներ, արվեստի այս ճյուղը ներկայացնող այլ գործիչներ:

Թեմի առաջնորդ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանն իր խոսքում նշել է. «Թեեւ վերջին յոթ տարիների ընթացքում Վրաստանում գործող հայ նկարիչները եկեղեցու առաջնորդությամբ բազմաթիվ ցուցահանդեսներ են կազմակերպել ինչպես  Վրաստանում, այնպես էլ՝  Հայաստանում, Կանադայում եւ այլ երկրներում ու միասնաբար կյանքի են կոչել մշակութային բազմաթիվ միջոցառումներ, այդուհանդերձ անհրաժեշտություն է նկատվում նորահաստատ  «Հայարտուն» կենտրոնի հովանու ներքո հիմնել «Վրաստանում ստեղծագործող հայ նկարիչների միություն»: Վազգեն եպիսկոպոսը հայտնել է նաեւ, որ «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի աջակցությամբ, կենտրոնում կստեղծվեն միության արդյունավետ գործունեությանը նպաստող անհրաժեշտ բոլոր պայմանները:

Ժողովի ավարտին,  ներկաների միաձայն քվեարկությամբ հիմնադրվել է «Վրաստանի հայ նկարիչների միությունը»՝ համապատասխան միավորումներով: Միության նախագահ է ընտրվել ճանաչված եւ բազմավաստակ մանրանկարիչ Մերուժան Շահումյանը, մայրաքաղաք Թբիլիսիի պատասխանատու՝ Իռենա Օհանջանովան, Ախալքալաքիի շրջանի պատասխանատու՝ Կառլեն Կարապետյանը, Նինոծմինդայում՝ Համլետ Արոյանը, իսկ Ախալցիխեում՝ Ալեքսանդր Իգիթխանյանը:

Համաժողովի մասնակիցների միաձայն որոշմամբ ընտրվել է նաեւ նկարիչների միության գեղարվեստական խորհրդի նախագահ, որի պարտականությունները ստանձնեց Լեւոն Օսիպովը:


Աղբյուր`http://news.am/arm/news/70782.html

Կատեգորիա: Կերպարվեստ | Դիտումներ: 849 | Ավելացրեց: admin | Տեգեր: Վրաստան, Թբիլիսի | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 1
0  
1 Supers   (24.05.2012 01:51) [Նյութ]
If my problem was a Death Star, this article is a photon torpdeo.

Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Օգոստոս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0