Շաբաթ, 20.04.2024, 12:55
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 13 » Թե ինչպես ու ինչի մասին էր խոսում Գարեգին Ա Վեհափառը (տեսանյութ)
13:23
Թե ինչպես ու ինչի մասին էր խոսում Գարեգին Ա Վեհափառը (տեսանյութ)
Գարեգին Ա Վեհափառ
1993 թվականին Փարիզում, Սորբոնի մատուռում մեծ շուքով բացվեց "Կիլիկիայի հայկական թագավորությունը” հսկայածավալ ցուցահանդեսը, որին ներկա եղան այն ժամանակ ՀՀ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, Ֆրանսիայի այն ժամանակվա նախագահ Ֆրանսուա Միտերանը, դեսպաններ, հասարակական, քաղաքական գործիչներ, մտավորականներ, աշխարհահռչակ շանսոնիե Շառլ Ազնավուրը եւ նշանավոր այլ հյուրեր:

Մտահղացման հեղինակը եւ կազմակերպիչը Փարիզում բնակվող մեծանուն հայ մտավորական Արմեն Կլոդ Մութաֆյանն էր: Հանդիսությանը ներկա էր նաեւ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Գարեգին Առաջինը: Հայկական հեռուստատեսությունն այդ օրերին նկարահանեց առանձնակի կարեւորության այդ իրադարձությունը: Ստեղծվեց կինոռեժիսոր Լեւոն Մկրտչյանի եւ սցենարի հեղինակ Հրաչուհի Տատուրյանի "Կիլիկիայի հայկական թագավորությունը” ֆիլմը, որն այդ օրերին ցուցադրվեց հայկական հեռուստատեսությամբ:

Տեսաֆիլմում Արմեն Մութաֆյանի հրաշալի ձեռնարկն է, Արաքս Մանսուրյանի հրաշալի երգը, Շառլ Ազնավուրի խոսքը եւ ամենակարեւորը` Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Գարեգին Առաջինի անկրկնելի հռետորաբանությունը, մաքրամաքուր հայոց լեզուն, ուղղակի ապշեցուցիչ խոսքը… Կարծում ենք` այն բավական ուշագրավ է մանավանդ որոշ ներկա իրողությունների ֆոնին:

Տեսանյութը կարելի տեսնել այստեղ:


Աղբյուր`http://www.hraparak.am/2011/07/12/garegin-a/

Կատեգորիա: Եկեղեցի | Դիտումներ: 725 | Ավելացրեց: admin | Տեգեր: Գարեգին Ա Վեհափառ, Սորբոն, Փարիզ | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0