Ուրբաթ, 26.04.2024, 20:07
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 2 » Թեմատիկ նկարներով` թմրամոլության մասին
19:42
Թեմատիկ նկարներով` թմրամոլության մասին
Նկարում ենք կյանք
Այսօր Հայաստանի երիտասարդական հիմնադրամը հանձնել է Թմրանյութերի չարաշահման և ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային օրվա առթիվ անցկացված «Նկարում ենք կյանք» խորագրով ծրագրի հաղթողների մրցանակները։

Շառլ Ազնավուրի անվան հրապարակում անցկացված միջոցառման ընթացքում Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի և Երևանի Փ. Թերլեմեզյանի անվան պետական քոլեջի ուսանողները նկարների միջոցով ներկայացրել էին կյանքն իրենց պատկերացումներով։

Թեմատիկ նկարներով երիտասարդները հանրության ուշադրությունն են սևեռել այսօրվա ամենաարդիական խնդիրներից մեկի՝ թմրամոլության վրա, երևույթ, որը շարունակում է կործանել մարդկային կյանքեր, ծնել հանցագործություն և սպառնալ կայուն զարգացմանը։ 

«Նկարում ենք կյանք» ծրագրի շրջանակներում առաջին մրցանակի է արժանացել Անի Եսայանը (70000 դրամ), երկրորդ մրցանակի՝ Անի Մարիկյանը (50000 դրամ) և երրորդ մրցանակը ստացել է Գեղամ Պողոսյանը (30000 դրամ)։

Ուսանողների նկարները Հայաստանի երիտասարդական հիմնադրամը կնվիրի տարբեր բուժհաստատությունների։ Այս մասին հայտնում են հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայությունից:


Աղբյուր`http://hetq.am/arm/news/2590/

Կատեգորիա: Կերպարվեստ | Դիտումներ: 628 | Ավելացրեց: admin | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 25
Հյուրեր: 25
Օգտվողներ: 0