Հինգշաբթի, 28.03.2024, 23:43
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հունիս » 22 » «Թմբուկի» կառուցման նախագիծը կներկայացվի հանրային քննարկման
15:36
«Թմբուկի» կառուցման նախագիծը կներկայացվի հանրային քննարկման
թմբուկ
Հունիսի 17-ին Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության խորհրդի կազմը քվեարկության դրեց Կառավարության շենքի բակում Թամանյանական նախագծով թմբուկը կառուցելու մասին` ՀՀ գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի որոշում:

Քաղաքապետարանի պաշտոնական կայքէջում զետեղված մամլո հաղորդագրությունից տեղեկացանք, որ ներկա գտնվող 24 անդամներից 21-ի «կողմ» քվերակությամբ որոշումն ընդունվել է: Դեմ է եղել 1, ձեռնպահ` 2 անդամ:

Հարցին, թե ովքեր են մտնում քաղաքաշինության խորհրդի կազմում և ովքեր են մասնակցել քվեարկությանը, Քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գրիգորյանն ասաց. «Գրավոր հարցում ուղարկեք քաղաքապետարան»:

«Aysor»-ի հետ զրույցում Արթուր Գրիգորյանը տեղեկացրեց, որ խորհրդում բոլոր անդամները ճարտարապետներն են եւ մասնագետներ, հետևաբար որոշում ընդունելու բոլոր իրավունքներն ունեին:

Մեր հարցին ի պատասխան, թե արդյոք որոշումը վերջնական է և հանրային քվեարկության չի դրվելու, Գրիգորյանը պատասխանեց, որ նախագծման աշխատանքներն ավարտելուց հետո ամենայն հավանականությամբ Հանրային խորհրդի հետ նախագիծը նույնպես կքննարկվի:


Աղբյուր`http://www.aysor.am/am/news/2011/06/22/narek-sargsyan/

Կատեգորիա: Ճարտարապետություն | Դիտումներ: 675 | Ավելացրեց: admin | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հունիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 4
Հյուրեր: 4
Օգտվողներ: 0