Ուրբաթ, 26.04.2024, 20:02
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Օգոստոս » 24 » «…թումբանս հանեմ, քաշեմ քո գլխին». «Վերվարածներ»-ի սեռական բնույթի մանրապատումները ամաչեցրել են լոռեցիներին
02:31
«…թումբանս հանեմ, քաշեմ քո գլխին». «Վերվարածներ»-ի սեռական բնույթի մանրապատումները ամաչեցրել են լոռեցիներին
Վերվարածներ
Սպիտակի կուլտուրայի տանը «Վերվարածներ»-ի մանրապատումները դիտելու համար հարակից գյուղերից, ինչպես նաև Վանաձորից հավաքված լոռեցիները մի լավ ամաչել են: Այստեղ հավաքված մայր ու մանուկ, ծեր ու երիտասարդ ստիպված են եղել «վայելել» «վերվարած» տղամարդու և կնոջ ինտիմ կյանքի դրվագներ, լսել սեռական հարաբերությունները պատկերավոր ներկայացնող նախադասություններ ու….կարմրել:

«Ահավոր էր, միայն տեսնել էր պետք` ինչ էր կատարվում բեմում», - Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում իր վրդովմունքն արտահայտեց նույն ներկայացման հանդիսատեսներից մեկը:

Նա պատմեց, որ Սպիտակում հանգստանալու ժամանակ հայկական հեռուստաալիքներից մեկով հեռարձակվող հաղորդումները պարբերաբար ընդատվել է «Վերվարածներ»-ի գովազդով, որոնք պատրաստվում են այցելել Սպիտակ և ներկայացում տալ սպիտակցիների համար: Տոմսի արժեքը եղել է 1000 դրամ, ինչը համեմատաբար էժան է, և մարդիկ որոշել են գնալ, դիտել ներկայացումը: «Նման բան Սպիտակում շատ հազվադեպ է լինում, և քաղաքը մեծ ու փոքր մի մարդու նման լցվել էր կուլտուրայի տուն, եկել էին նաև հարակից գյուղերից ու Վանաձորից», -ասաց մեր զրուցակից տիկին Ծովինարը:

Նա զայրացած էր, զարմացած ու վրդովված, որ ընդհանրապես թույլատրվում է նման գռեհիկ մանրապատումներ ներկայացնել մարդկանց, մանավանդ` երեխաներին: Ավելին, գովազդով անգամ չի հայտարարվել, որ 18 տարեկաններից ցածր երեխաներին պետք չէ ներկա գտնվել և լսել նման տհաճությունները: Այն, որ ներկայացումը միայն մեծահասակների համար է նախատեսված, հայտարարվել է այն սկսելուց մի քանի րոպե առաջ:

«Բեմ է բարձրացավ «Վերվարածներ»-ի դերասաններից Մարգարիտ Խաչատրյանը, այսպես կոչված Սաթենիկը, ասաց, որ մեծահասակների համար է նրանց շոուն ու… սկսվեց շոուն, որը բացարձակ անընդունելի մի ներկայացում էր, ամեն րոպե հնչում էին սեռական բնույթի կատակներ, բառերի նկարագրությամբ ու իմաստային նշանակություններով նրանք բացահայտում էին ինտիմ կյանքի մանրամասներ: Օրինակ, Սաթենիկը և Արբին (Մարգարիտ Խաչատրյանը և Արթուր Հակոբյանը) տարերքի մեջ էին ընկել ու ոգևորված իրավիճակներ էին ներկայացնում: Մի կին գնում է բժիշկ-գինեկոլոգի մոտ և գյուղական բարբառով խոսում է բժշկի հետ, իսկ վերջում որոշում է հայտարարել. «…թումբանս հանեմ, քաշեմ քո գլխին»: Երեխաների հետ դահլիճում գտնվող ծնողները ապշած էին», պատմեց տիկին Սաթենիկը:

Մյուս մանրապատումները ևս պակաս տհաճ չեն եղել. Դրանցից մեկում մասնավորապես ներկայացվել է մի իմպոտենտ ամուսին, որի կինը մի մեծ պաստառի վրա գրում է. ««Շարժենք անշարժը», այնուհետև խոսում-խոսում է, երգում է «Ավլեմ-թափեմ փոխին, գիշերները յարո ջան, խլվլամ քո դոշին…» երգը ու ասում` աջ խլվլացի, ձախ խլվլացի, մեջտեղդ խլվլացի, բայց անշարժը չի շարժվում», ահավոր էր»,- ցայրացած մեր զրուցակիցը:

Կամ այսպիսի մանրապատում. «Մարդ ու կին իրենց կնունքի տեսագրությունն են նայում, հետո կինը հարցնում է` էս ո՞ւմ ոտներն են, կինն ասում` իմը, ամուսինը հարցնում է` բա ինչո՞ւ տռուսիկ չես հագնում, կինն էլ թե` դու չգիտե՞ս, որ ես ամառները տռուսիկ չեմ հագնում»: Կամ այսպիսի արտահայտություն` «Ձեռքդ դիր տալյայիս …. խի քո տալյան քամակիցդ ա՞ սկսվում»:

Այս ներկայացումներն ընդհատվել են «մի ինչ-որ զույգի» երաժշտական կատարումներով: Առաջին տասը րոպեների ընթացքում, ըստ մեր զրուցակցի, մարդկանց մի մասը տեսել են, որ իրենց դուր չի գալիս ներկայացումը, դուրս են եկել դահլիճից:

«Մարդկանց էշի տեղ են դնում: Գովազդում չեն նշում, որ նախատեսված է միայն մեծահասակների համար, գումարներ են վերցնում ու որ ավելի վատն է` մարդկանց դրել են սեռական ճգնաժամի մեջ գտնվող ժողովրդի տեղ, մի՞թե կարելի այսպես վարվել, եթե մարզերում է գտնվում էդ բնակչությունը, մի՞թե կարելի է աղբ մատուցել: Ո՞վ է որոշում, թե նրանք ինչ պետք է մատուցեն, կամ ինչո՞ւ նորմալ չեն գովազդում տեղը տեղին, որ երեխաները չլցնեն դահլիճը»:

Մնում է, որ հանրապետության մարզերում ընդհանրապես մշակութային միջոցառումների անցկացման ու դրանց պատշաճ մակարդակն ապահովելու հարցում իրավամբ մեծ դեր ունեցող Մշակույթի նախարարությունը իսկապես զբաղվի գործով, որ անմակարդակ ու ցածրակարգ ներկայացումներ մարզերի բնակչությանը չմատուցվեն:


Աղբյուր`http://www.panorama.am/am/culture/2011/08/22/ministry-of-culture-dont-do-anyt/

Կատեգորիա: Իրադարձություններ | Դիտումներ: 1018 | Ավելացրեց: admin | Տեգեր: Վերվարածներ, Սպիտակ | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Օգոստոս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0