Ուրբաթ, 19.04.2024, 09:12
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Օգոստոս » 1 » Թուրքիայում հայերը ուխտ են կատարել Սասնա Մարութա սարում
15:43
Թուրքիայում հայերը ուխտ են կատարել Սասնա Մարութա սարում
Թուրքիա
Ներկայումս Թուրքիայի տարածքում գտնվող հայկական Սասունի Մարութա սարի գագաթին գտնվող մատուռում մի խումբ հայեր իրականացրել են իրենց ավանդական ուխտը։

Թուրքական Batman Postasi կայքի փոխանցմամբ՝  Թուրքիայի Բաթման նահանգում գտնվող Սասունի քաղաքապետարանի եւ քայմաքամի կողմից կազմակերպած վերելքը դեպի Մարութա լեռ սկսվել է հուլիսի 31–ին ժամը 4:00-ին: Վերելքին մասնակցել են աշխարհի տարբեր վայրերից ժամանած սասունցի հայեր, որոնց պապերը փրկվել են Հայոց ցեղասպանությունից, տեղի բնակիչներ եւ մի խումբ թուրք լեռնագնացներ:

Գագաթ հասնելուն պես, հայերը մտել են մատուռը, մոմ վառել եւ աղոթք արել: Կրոնական արարողության համար Ստամբուլից Սասուն եկած հայ հոգեւորական Ջեզո Յուքսելը նշել է, թե իրենք ցանկանում են, որ տեղի իշխանությունները վերանորոգեն փլուզման վտանգի տակ գտնվող եկեղեցին:

Դեպի Մարութա լեռ վերելքին մասնակցել է նաեւ իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության Բաթմանից ընտրված պատգամավոր Զիվեր Օզդեմիրը:

Նշենք, որ Մարութա սարը գտնվում է Արեւմտյան Հայաստանի Սասուն գավառում եւ եղել է սասունցիների սիրած եւ պաշտելի սարը, որը կոչվել է նաեւ Մարաթուկ։


Աղբյուր`http://news.am/arm/news/69691.html

Կատեգորիա: Իրադարձություններ | Դիտումներ: 612 | Ավելացրեց: admin | Տեգեր: Թուրքիա, Մարութա սար | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Օգոստոս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0