Ուրբաթ, 19.04.2024, 15:07
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 15 » Թյուրըմբռնումը մեր դարի ամենամեծ հիվանդությունն է. Աբաս Քիառոսթամի
18:10
Թյուրըմբռնումը մեր դարի ամենամեծ հիվանդությունն է. Աբաս Քիառոսթամի
Աբաս Քիառոսթամի
«Ոսկե ծիրան» երևանյան միջազգային 8-ին կինոփառատոնի շրջանակում այսօր տեղի ունեցավ իրանցի հայտնի ռեժիսոր, Իրանի Երեխաների և երիտասարդների մտավոր զարգացման ինստիտուտի կինեմատոգրաֆիայի բաժնի հիմնադիր Աբաս Քիառոսթամիի հանդիպումը լրագրողների հետ։

«Իմ ֆիլմերի առանցքում թյուրըմբռնումն է՝ սկսած առաջին ֆիլմից, ուր տղան փողոցում վախենում է շնից, մինչև այս վերջինը, ուր տղամարդը վախենում է կնոջից։ Թյուրըմբռնումը ես հայտարարեցի մեր դարի ամենամեծ հիվանդությունը։ Թյուրըմբռնումը պատճառն է վախի»,- ասաց ռեժիսորը։

Աբաս Քիառոսթամին համարում է, որ ռեժիսորը պարտադրում է հանդիսատեսին իրականությունն ընկալել իր դիտանկյունից։ «Ռեժիսորի պարտականությունն է ասել այնպիսի սուտ, որ հավատալի լինի, ճշմարտանման սուտ»,- ասաց նա։

Ըստ նրա՝ չկա օբյեկտիվ իրականություն, ամեն ինչ սուբյեկտիվ ընկալումներից է կախված։ Մեջբերելով Նիցշեին՝ ռեժիսորն ասաց. «Չկա բնօրինակ, եթե դու նրան որպես բնօրինակ, չես նայում. ամեն ինչ ձեր հայացքից է կախված»։ Ըստ նրա՝ դա վերաբերում է նաև կյանքի և պայմանների ընկալմանը. «Մարդ կարող է աշխատել ցանկացած պայմաններում, եթե ինքն իր համար արգելքներ չստեղծի. ես այս ֆիլմը [«Վավերացված պատճենը] Իրանում չէի կարող նկարել, նկարեցի այլ տեղ»։

Իր գործունեության նպատակի, իմաստավորման մասին հարցին անդրադառնալով՝ նա ասաց. «Ընդհանրապես ճիշտ չի, որ ռեժիսորն ասի, թե ինչու է ֆիլմ նկարում, ես սխալ եմ անում, բայց ասում եմ՝ մեզ համար դժվար է մեր անձնական հարաբերությունների մասին դատել, բայց երբ կողքից ենք նայում, առավել պարզ է։ Եվ կարևոր չէ՝ ամուսիններ են, թե անծանոթներ, մեզ համար իրականությունն ու կարևորն այն է, թե ինչու կինը չի հասկանում ամուսնու ասածը, իսկ տղամարդը չի տեսնում կնոջ արտասուքը»,- ասաց նա։


Աղբյուր`http://www.tert.am/am/news/2011/07/14/kiarostami/

Կատեգորիա: Կինո | Դիտումներ: 560 | Ավելացրեց: admin | Տեգեր: Աբաս Քիառոսթամի, Ոսկե ծիրան» 8-րդ միջազգային կինոփառ | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0