Ուրբաթ, 26.04.2024, 23:33
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հունիս » 24 » Թատրոնն արդեն մի քանի տարի նկուղում է գործում
23:27
Թատրոնն արդեն մի քանի տարի նկուղում է գործում
Երվանդ Մանարյան
«Երեսի զոռով ուզում ենք մեր ինքնությունը հաստատել, իսկ սա շատ դժվար բան է»,- ասում է «Ագուլիս» տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Երվանդ Մանարյանն ու ավելացնում, որ «Ագուլիսը» միակ մասնավոր խաղացանկային թատրոնն է, որը չունի անգամ նորմալ շենքային պայմաններ: Թատրոնը տարիներ ի վեր գործում է Չարենցի տուն-թանգարանի ենթակայությամբ գտնվող Դերենիկ Դեմիրճյանի հուշատան նկուղում: Երվանդ Մանարյանի խոսքով՝ 2 սենյականոց տարածքը նրանք մի կերպ հարմարեցրել-դարձրել են բեմ ու դահլիճ,  որտեղ առավելագույնը 50-60 երեխա կարող է տեղավորվել:

Պարոն Մանարյանը նշեց, որ նախկին քաղաքապետի օրոք շենքային պայմանները բարելավելու, տարածքը մի փոքր ընդլայնելու հնարավորություն ունեին, բայց ծայրահեղ անուշադրության հանդիպեցին նրա կողմից: «4 տարի նա ժամանակ չկարողացավ գտնել, որ հանդիպի ինձ հետ: Մենք փողը գտել էինք, նախագիծը պատրաստել էինք, ընդամենը պետք էր մի հատ ստորագրություն դնել, որպեսզի կարողանայինք մեր թատրոնից դուրս՝ բակի կողմից կցակառույց անել, մի քիչ նորոգել, որ այս խայտառակ վիճակից դուրս գայինք»,- ասում է դերասանն ու ավելացնում, որ, հնարավորություն չունենալով այդ գումարը նպատակային ծախսել, ներքին հարդարման մի քանի աշխատանքներ կատարեցին ու դրանով ավարտեցին:

Պարոն Մանարյանից հետաքրքրվեցինք, թե դիմե՞լ է արդյոք ներկայիս քաղաքապետին, եւ եթե ընդամենը ստորագրության հարց է, գուցե վերջինս, ի տարբերություն նախորդի, ժամանակ գտնի, բայց պարզվեց՝ ստորագրությունն այլեւս ոչ մի օգուտ չի տա, որովհետեւ այդ միջոցներն արդեն չկան. «Ներքին հարդարման վրա ծախսեցինք, եւ եթե մի քանի տարի առաջ 3 հազար դոլարը գումար էր, ապա հիմա, եթե դրանք մնացած էլ լինեին, դրանցով ոչինչ չէիր կարողանա անել»:

Դերասանը նշեց, որ ներկայիս քաղաքապետի նկատմամբ մի քիչ ավելի լավ է տրամադրված, բայց «ռիսկ» չի անում դիմել, որովհետեւ վախենում է նորից նույն պատմությունների մեջ ընկնել, գնալ-գալ, խնդրել եւ արդյունքի չհասնել: Նրա կարծիքով՝ սա ավելի շատ համակարգի մտածողության, հոգեբանության խնդիր է եւ ոչ թե անձերի. «Համակարգ է փոխվել, բայց վերաբերմունքը դեպի թատրոնը մնացել է նախկին համակարգինը: Թատրոնը գոյատեւում է իր խղճուկ միջոցներով եւ թատրոնի շուրջ համախմբված 7-8 երիտասարդների նվիրվածության շնորհիվ, բայց նվիրյալների հաշվին ինչքա՞ն գործ կարելի է անել՝ սա է ամբողջ խնդիրը»:

Իսկ այս խնդիրն ինչ-որ կերպ լուծելու համար, Երվանդ Մանարյանի կարծիքով, պետք է թատրոնի հեղինակությունը բարձրացնել: Ու չնայած մշակույթի նախարարությունը թատրոնին 2 անգամ ֆինանսական օգնություն է ցույց տվել՝ 2 ներկայացում բեմադրելու համար, բայց, միեւնույն է՝ Մանարյանի կարծիքով, հասարակությունն ու թատրոնը իրար պետք է կապի մշակույթի նախարարությունը. «Մշակույթի նախարարությունը պետք է տեր կանգնի թատրոնին ու ցույց տա, որ դա քոնն է, հասարակություն»:

ՀԵՂԻՆԱԿ՝ Սոնա Ադամյան


Աղբյուր`http://www.hraparak.am/2011/06/24/e-manaryan/

Կատեգորիա: Թատրոն | Դիտումներ: 786 | Ավելացրեց: admin | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հունիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0