Ուրբաթ, 19.04.2024, 22:19
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Օգոստոս » 31 » Տալլինում հիշում են Սերգեյ Դովլաթովին՝ հայկական արմատներով «աշխարհաքաղաքացուն»
23:55
Տալլինում հիշում են Սերգեյ Դովլաթովին՝ հայկական արմատներով «աշխարհաքաղաքացուն»
Սերգեյ Դովլաթով
Տալլինում օգոստոսի 25-ին սկսվել է «Դովլաթովի օրեր» միջազգային գրականագիտական փառատոնը։

Օգոստոսի 26-ին տեղի կունենա գրականագիտական սիմպոզիում, որի ընթացքում ելույթ կունենան գրողի ստեղծագործության ռուս եւ էստոնացի ուսումնասիրողներ, իսկ երեկոյան տեղի կունենա «Դովլաթով ենք կարդում» ներկայացման պրեմիերան, հայտնում է Lenta.ru-ն։

Նշենք, որ Սերգեյ Դովլաթովն Էստոնիայի մայրաքաղաքում ապրել եւ աշխատել է 1972-1975 թվականներին, ուրեւ լույս է տեսել նրա գիրքը։ Երեք տարվա ընթացքում նա հասցրել է որպես թղթակից աշխատել «Սովետսկայա Էստոնիա», «Մորյակ Էստոնիի» եւ «Վեչերնիյ Տալլին» թերթերում։ 2003 թվականի սեպտեմբերի 3-ին՝ գրողի ծննդյան օրը, Տալլինում տեղադրվել է նրա դիմանկարով հուշատախտակ։

Օգոստոսի 24-ին լրանում է գրողի մահվան 21-րդ տարելիցը։

Նշենք, որ Սերգեյ Դովլաթովի մայրը հայուհի է։ Հայ բարեկամների մասին  նրա ամենահայտնի պատմություններից է «Մի ժամանակ մենք ապրում էինք լեռներում» ստեղծագործության մեջ։ Իր մորական պապի՝ Ստեփանի խիստ բնավորության մասին նա պատմել է «Մերոնք» ստեղծագործության մեջ։

Դովլաթովը սրտային անբավարարության պատճառով մահացել է 1900 թվականի օգոստոսի 24-ին՝ Նյու Յորքում։


Աղբյուր`http://news.am/arm/news/72064.html

Կատեգորիա: Իրադարձություններ | Դիտումներ: 932 | Ավելացրեց: admin | Տեգեր: Էստոնիա, Սերգեյ Դովլաթով | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Օգոստոս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0