Երեքշաբթի, 23.04.2024, 14:25
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Օգոստոս » 3 » Տարիվերդիևի երաժշտությունը հմայել է Շպիցբերգենը (տեսանյութ)
14:01
Տարիվերդիևի երաժշտությունը հմայել է Շպիցբերգենը (տեսանյութ)
Միքայել Տարիվերդիև
Շպիցբերգենում անցկացվեց հայազգի կոմպոզիտոր Միքայել Տարիվերդիևի «Գարնան ակնթարթներ» երաժշտական փառատոնը, հաղորդում է Вести.ru–ն։

Փառատոնին դաշնակահար Ամեքսեյ Գորիբոլը, երգչուհի Օլգա Ձուսովան և Տոկիոյից «Խիդե Խիդե» դուետը կատարել են հայտնի ֆիլմերից Տարիվերդիևի ստեղծագործությունները, իսկ նորվեգական Լոնգիեռբուեն գյուղի եկեղեցում երգեհոնային համերգ է անցկացվել։

Շտիրլիցի մասին ֆիլմի անունը կրող՝ Տարիվերդիևի երաժշտությանը նվիրված «Գարնան ակնթարթներ» փառատոնը գրեթե Հյուսիսային բևեռում է անցկացվել։

Ալեքսեյ Գորիբոլը, որի ձեռքերի տակ փոքրիկ հին դաշնամուրը «վերածվում է» մեծ դաշնամուրի (рояль), փորձերի միջև ընկած ժամանակահատվածում լողացել է Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսում՝ հիացմունք առաջացնելով իր ճապոնացի գործընկերների մոտ։

Դաշնակահարը երգչուհի Օլգա Ձուսովայի հետ միասին հանրությանը ներկայացրեց կոմպոզիտորի ժառանգությունը, որը քչերին էր հայտնի. առաջինը, բնականաբար, հնչեց «Գարնան 17 ակնթարթները» ֆիլմի երաժշտությունը։

Գորիբոլը հիշեց, որ ֆիլմը դեռ չէր հայտնվել էկրանին, ինքն արդեն նվագում էր այդ ստեղծագործությունը, ինչը դաշնակահարին մեծ հեղինակություն բերեց։

Իսկ ահա Տոկիոյից «Խիդե Խիդե» դուետը, որը երաժշտական հին գործիքների վրա նվագեց նախկին ԽՍՀՄ յուրաքանչյուր բնակչին հայտնի մեղեդիները, շատերին ծանոթ է «Իսաև» ֆիլմից. Տարիվերդիևի ձայնասկավառակն անսպասելիորեն հայտնի դարձավ երաժիշտների հայրենիքում, իսկ երգերից մեկն անգամ հնչել է ճապոնական ազգային ավիաընկերության ինքնաթիռում։


Աղբյուր`http://www.tert.am/am/news/2011/08/01/tariverdiev-norway/





Կատեգորիա: Ծլնգոցից մինչև զրնգոց | Դիտումներ: 683 | Ավելացրեց: admin | Տեգեր: Միքայել Տարիվերդիև, Շպիցբերգեն | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Օգոստոս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0