Շաբաթ, 20.04.2024, 18:08
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Օգոստոս » 24 » «Տաշիրն» ընդդեմ «Արմենիայի». Անհրաժեշտ է կրեատիվ լինել, միշտ նոր բան մտածել (տեսանյութ)
01:54
«Տաշիրն» ընդդեմ «Արմենիայի». Անհրաժեշտ է կրեատիվ լինել, միշտ նոր բան մտածել (տեսանյութ)
Վալերի Սահարյան
«ՍԻՐԱՆԿՅՈՒՆ» հաղորդաշարի հյուրն է Armenia production ընկերության գլխավոր պրոդյուսեր Վալերի Սահարյանը

- Վալե՛րի, այս տարվա ապրիլ ամիսը, մրցանակաբաշխությունների առումով, բավականին թեժ ամիս էր: Միաժամանակ երկու մրցանակաբաշխություն` («Տաշիր» և «Արմենինա») տեղի ունեցան, երկուսն էլ Կրեմլի պալատում: Այս տարի էստաֆետը կարծես հանձնել էիք «Տաշիրին»: Ի վերջո ի՞նչ տեղի ունեցավ:

- Ըստ իս` որքան հաճախ հայկական միջոցառումներ, երեկոներ և համերգներ կազմակերպվեն հայկական սփյուռքում, այնքան լավ մեզ`սփյուռքում ապրող հայերիս համար: Սա դրական երևույթ եմ համարում: Իսկ ինչ վերաբերում է էստաֆետը հանձնել էինք «Տաշիրին», դա այդպես չէ, քանի որ նախևառաջ կառուցվածքային տարբերություն կար: Մենք տարիներ շարունակ կազմակերպում ենք մրցանակաբաշխություն, որը ամենասկզբում կոչվում էր «Հայաստանի տարվա երգ», հետո «Անելիք», հետո «Տաշիր» (չորս տարի), որից հետո մենք որոշեցինք և եկանք այն եզրակացության, որ ամենաճիշտը կլինի «Արմենիա» անվանումը, քանի որ մեր ընկերության անվանումն էլ է «Արմենիա»: Այս տարի շարունակեցինք կազմակերպել մրցանակաբաշխությունը` արդեն նոր անվանմամբ: Դրանից մի քիչ ավելի շուտ իրականացվեց «Տաշիր» մրցանակաբաշխությունը, ինչի հետ կապված՝ թե՛ մրցանակաբաշխությունից առաջ, թե՛ հետո զերծ եմ մնացել մեկանաբանություններ անել. երևի լավ էր...

- Մյուս կողմը, սակայն, բազմիցս հանդես եկավ ասուլիսներով`համարելով իրենց շուրջ բարձրացված աղմուկը ձեր կողմից իրականացված սև PR:

- Ես կասեի` մի քանի ասուլիսներով հանդես եկան: Անկեղծ ասած՝ մի քանի անգամ հնչել է այդ արտահայտությունը: Ասեմ, եթե իսկապես մենք նման ուժ ենք ներկայացնում, որ կարողացանք ամբողջ հասարակությանը, ԶԼՄ-ներին, թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության հետ պայմանավորվել, սև PR անել, բան չունեմ ասելու: Ճիշտն ասած` չեմ պատկերացնում մի կազմակերպություն պայմանավորվի միաժամանակ թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության հետ և նման բան անի: Ինձ թվում է`սա ժողովրդի կարծիքն է:

- Ամենամեծ աղմուկը բնարակարանների շուրջ էր: Անգամ նախաձեռնություն ստեղծվեց, շատերը կոչ արեցին` ում պետք չէ բնակարանը, թող նվիրեն Գյումրիի անօթևաններին: Տարիներ շարունակ կազմակերպել եք այս մրցանակաբաշխությունը, երբևէ մտածե՞լ եք նման շռայլության մասին:

- Մենք երբևէ բնակարան նվիրելու ֆորմատը չենք օգտագործել: Մեզ մոտ միշտ մի անվանակարգ է եղել՝ տարվա երգիչ, երգչուհի: Այդ երկու անվանակարգը համարելով ամենամեծերը`մենք փորձել ենք ավելի շատ ուշադրություն դարձնել, օրինակ, մեքենայի տեսքով նվերներ, բայց երբեք բնակարան նվիրելու ծրագրեր չենք ունեցել:

- Նույնիսկ հնչում էր կարծիք, որ Դուք էլ որոշել եք բնակարաններ նվիրել, բայց տենսելով` ինչքան բուռն արձագանք գտավ հասարակության կողմից, հետ եք կանգնել այդ որոշումից:

- Չէ, սա կատարողների խնդիրն է եղել: Մի փոքր գաղտնիք կարող եմ բացել. այս գաղափարի մասին ես շատ վաղուց գիտեի: Մենք սա քննարկել ենք նախկինում մեր գլխավոր հովանավորի` Սամվել Կարապետյանի հետ. նա շատ հայրենասեր, լայնամասշտաբ մտածելակերպի տեր անձնավորություն է: Մենք մշակում էինք, որ այդ գաղափարը ճիշտ կլինի իրականացնել հետևյալ կերպ. ամբողջ աշխարհից` անկախ նրանից` սպորտ թե մշակույթ է, հրավիրենք հայտնի հայերի`Շառլ Ազնավուր, Շեր, Անդրե Աղասի, Պատրիկ Ֆիորի, Հելեն Սիգարա և այսպես 10-15 հոգու հրավիրեինք Մոսկվա և նրանց նվիրեինք բնականարաններ: Իսկ գերխնդիրը կլիներ հետևյալը`դուք մեծ հայեր եք, որ ամբողջ աշխարհին ներկայացնում եք մեր էթնոսը, մենք ցանկանում ենք ձեզ նվիրել բնակարան, որ դուք իմանաք` ձեր հայրենիքում փոքր օջախ ունեք: Իսկ նրանք հիմա այդ միտքը նեղացրին, նեղացրին`հասցնելով նրան, որ պետք է Հայաստանից հրավիրել երգիչ-երգչուհիներ և նրանց նվիրել բնակարաններ: Սա սուբյեկտիվ կարծիք է, բայց ես գիտեմ, որ ամենասկզբում այդ գաղափարը շատ լավ գաղափար էր:

- Իսկ ինչո՞ւ եք հենց Կրեմլի պալատում նման միջոցառում իրականացնում: Ինչո՞ւ մեր մարզահամերգային համալիրում չի իրականացվում` տեխնիկակական հագեցվածությա՞ն, Կրեմլի պալատն ավելի մեծ լինելո՞ւ հետ է կապված:

- Չեմ կարծում` դրա հետ է կապված: Նախևառաջ վերջերս Հայաստանում գեղեցիկ միջոցառումներ կազմակերպվեցին, որոնք ևս մեկ անգամ ապացուցեցին, որ Հայաստանում նույնպես կարելի է կազմակերպել ֆանտաստիկ միջոցառումներ. Մեկը` «Գոհար» անսաբլի մենահամերգն էր՝ Ազատության հրապարակում: Ինքս բավականին շատ միջոցառումների մասնացել եմ, փորձ ունեմ միջոցառումներ կազմակերպելու, բայց ցնցված եմ, որովհետև ֆանտաստիկ մասշտաբային միջոցառում էր: «Տաշիրի» դեպքում դժվարանում եմ ասել`ինչու Կրեմլի պալատն ընտրեցին, բայց մեր նախորդ միջոցառումներն էլ նախկինում գրվում էին «Հայկական երգի մրցանակաբաշխություն սփյուռքում»: Քանի որ ինքս էլ ծնվել և մեծացել եմ Ռուսաստանում, գաղափարը հենց դա էր, որ մենք կազմակերպենք մի միջոցառում, որտեղ հաշվի կառնենք սփյուռքի կարծիքը, որովհետև Հայաստանում կար նման միջոցառում: «Տաշիրի» դեպքում «սփյուռքում» բառը, եթե չեմ սխալվում, չկար:

- Արդյո՞ք հնարավոր չէր նույնն այստեղ անել, և այդ գաղափարը գեներացնել այստեղ, սփյուռքը ներգրավել այստեղ մրցանակաբաշխություն իրականացնելու համար:

- Չեմ կարող ասել:

- Շատ էր շեշտվում, որ սա էլ մեր ռուսամետ քաղաքականության արդյունք է: Չե՞ք կիսում այս գաղափարը:

- Իհարկե՝ ոչ, որովհետև նույն Ռուսաստանում բավական մեծ հայկական համայնք է ապրում, եթե ոչ ամենամեծը աշխարհում: Նորմալ է, երբ դու նման միջոցառումների միջոցով փորձում ես այլ ազգի ներկայացել քո հարուստ մշակույթը:

- Որքանո՞վ է մեր ներկայացրածը մեր մշակույթի մաս կազմում: Շատերն ասում են, որ դա ոչ թե մշակույթ է, այլ հակամշակույթ, որ այստեղ շոու-բիզնես առհասարակ չկա և այլն:

- Քննադատների կարծիքը միշտ իրավունք ունի լինելու, մանավանդ այն դեպքում, երբ դու ինչ-որ բան ես անում և սպասում ես գնահատականի: Բայց վերցնենք «Արմենիան», որտեղ մենք իսկապես հոգի ենք ներդրնել, հսկայական աշխատանք են իրականացրել, վերցնենք երգիչների, երգչուհիների ընտրությունը…

- Լագագույններին ինչպե՞ս եք ընտրում: Կարծես ովքեր հաղթեցին «Տաշիր» մրցանակաբաշխությանը, չկային «Արմենիայում»:

- Ես ունեմ իմ կարծիքը, որը ինչ-որ առումով օբյեկտիվ է, ինչ-որ առումով`սուբյեկտիվ: Ես չեմ ուզում որևէ կերպ զուգահեռներ անցկացնել «Տաշիր» և «Արմենիա» մրցանականաբաշխությունների միջև: Մեզ մոտ խնդիրը այսպես էր դրված`ցանկացած երգ, որ պետք է ներկայացնեին երգիչները, պետք է ունենար հայկական արմատներ. սա կարևոր պայման էր՝ դրված բոլոր երգիչների առջև: Պատահական չէր, որ «Արմենիա» մրցանակաբաշխության բացումը արեց Ռուբեն Մաթևոսյանը և պատահական չէր, որ «Արմենիա» մրցանակաբաշխությունն ավարտվեց Արմեն Մարտիրոսյանի` մեծ մաեստրոյի «Կարմիր, կապույտ, ծիրանագույն» երգով: Բայց սա փորձ չէր ևս մեկ անգամ շեշտելու հայրենասիրությունը:

- Վալե՛րի, իսկ հայաստանյան շոու-բիզնեսի առուոմվ ի՞նչ կարող եք ասել: Շատ են խոսում, որ մեզանում ոչ շոու կա, ոչ էլ բիզնես: Համամի՞տ եք:

- Իսկապես ունենք լավ երգիչ-երգչուհիներ: Իհարկե կցանկանայի զարգանանք, գնանք առաջ: Հիմա մեզ մոտ մի իրավիճակ է ստեղծվել, կոչվում է штиль, սա համար առաջին խնդիրն է, որ չկա առաջընթաց, բոլորը սկսել են իրար նմանվել, ինդիվիդումի նկատմամբ հետաքրքրությունն է կորչում, այնինչ անհրաժեշտ է կրեատիվ լինել, միշտ նոր բան մտածել:


Աղբյուր`http://1in.am/arm/armenia_arts_30824.html





Կատեգորիա: Հեռուստաեթեր | Դիտումներ: 790 | Ավելացրեց: admin | Տեգեր: Armenia production, Տաշիր, Վալերի Սահարյան, Արմենինա | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Օգոստոս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0