Հինգշաբթի, 25.04.2024, 07:44
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Օգոստոս » 7 » Տեղի կունենա «Ռուսաստանի երաժիշտները՝ հայ երեխաներին» բարեգործական համերգ
15:30
Տեղի կունենա «Ռուսաստանի երաժիշտները՝ հայ երեխաներին» բարեգործական համերգ
 Ֆիլիպ Նոդել
Օգոստոսի 10-ին Երևանում՝ «Ռուսական արվեստի թանգարանում», տեղի կունենա «Ռուսաստանի երաժիշտները՝ հայ երեխաներին» խորագրով բարեգործական համերգ: Համերգի ընթացքում Երևանի թիվ 13 երաժշտական դպրոց-ինտերնատին կհանձնվի «LOREE» ֆիրմայի 2 հոբոյ, որը դպրոցի սաներին է նվիրել հայտնի հոբոյահար Ֆիլիպ Նոդելը:

Ակցիային կմասնակցի նաև հանրահռչակ երգչուհի Աննա Սամուիլը, կլինեն այլ նվիրատվություններ ևս:

Համերգին կմասնակցեն Յուրի Բաշմետի ղեկավարած «Новая Россия» սիմֆոնիկ նվագախմբի մենակատարներ Վալենտինա Բորիսովան, Սոնա Ազարյանը և դաշնակահարուհի Աննա Գրիշինան, ինչպես նաև Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի մենակատարներ Վյաչեսլավ Մանուչարյանը (կլարնետ), Յանա Դարյանը (ալտ) և այլք:

Ծրագրում կհնչեն Ս. Պրոկոֆևի, Մ. Ռավելի, Վ. Վայների և Վ. Շարաֆյանի ստեղծագործություններից:

ՀՀ մշակույթի նախարարության հաղորդմամբ՝ համերգի կազմակերպմանն աջակցել են Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախումբը և «LOREE» ֆիրման:


Աղբյուր`http://hetq.am/arm/news/3471/

Կատեգորիա: Իրադարձություններ | Դիտումներ: 589 | Ավելացրեց: admin | Տեգեր: Ֆիլիպ Նոդել | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Օգոստոս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 9
Հյուրեր: 9
Օգտվողներ: 0