Ուրբաթ, 29.03.2024, 09:01
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 10 » Տեղի ունեցավ Գևորգյան հոգևոր ճեմարանի ամավերջյան հանդիսությունը
12:23
Տեղի ունեցավ Գևորգյան հոգևոր ճեմարանի ամավերջյան հանդիսությունը
Գևորգյան հոգևոր ճեմարան
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր նախագահությամբ տեղի է ունեցել Գևորգյան հոգևոր ճեմարանի (Աստվածաբանական համալսարան) և Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցի ամավերջյան հանդիսությունը:

Ինչպես տեղեկացնում են Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգից, հանդիսությունը սկսվել է Տերունական աղոթքով, որին հաջորդել են ՀՀ և Գևորգյան հոգևոր ճեմարանի օրհներգերը: Այնուհետև Գևորգյան հոգևոր Ճեմարանի 2010-2011թթ. ուսումնական տարվա ամփոփիչ հաշվետվությամբ հանդես է եկել ճեմարանի տեսուչ Տ. Գևորգ վարդապետ Սարոյանը: Տեսուչ Հայր Սուրբն իր խոսքում անդրադարձել է ճեմարանի ձեռքբերումներին` խորին երախտագիտություն հայտնելով Վեհափառ Հայրապետին ցուցաբերած հայրական խնամքի և հոգատարության համար: Հաշվետվությամբ հանդես է եկել նաև Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցի տեսուչ Տ. Շնորհք աբեղա Սարգսյանը:

Ամավերջյան հանդիսության ընթացքում ճեմարանականները հանդես են եկել հոգևոր և ազգային երգերի կարտարումով և ասմունքով, որից հետո հանուն ուսանողության խոսք է ասել Գագիկ սարկավագ Հակոբյանը: Այնուհետև բարձր առաջադիմություն ցուցաբերած սաները Վեհափառ Հայրապետից ստացել են խրախուսական նվերներ:

Հանդիսության ավարտին ներկաներին իր գնահատանքը և օրհնությունն է բերել Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Նորին Սրբությունը շնորհակալություն է հայտնել ճեմարանների տեսչական կազմին, դասախոսներին և պաշտոնեությանը կատարված աշխատանքների համար:

«Փառք և գոհություն ենք բարձրացնում առ Աստված, որ Գևորգյան և Վազգենյան հոգևոր հաստատությունների պատմությունը հարստացավ ևս մեկ ուսումնական տարվա գեղեցիկ ձեռքբերումներով. ձեռքբերումներ, որոնք արձանագրված արդյունք են նվիրյալ ջանքերի և աշխատանքի մեր տեսչության, դասախոսական կազմի ու նաև մեր սաների», - նշել է Վեհափառ Հայրապետը:

Նորին Սրբությունը, շնորհավորելով Գևորգյան հոգևոր ճեմարանի շրջանավարտ քսանվեց սաներին, վստահություն է հայտնել, որ նրանք իրենց ծառայությամբ պիտի փառք և ուրախություն հավելեն հայ ժողովրդին ու Հայոց Եկեղեցուն: Ամենայն Հայոց Կաթողիկոսը մասնավորապես նշել է, որ ուսումնական տարվա ընթացքում արձանագրված արդյունքները լավատեսություն են ներշնչում դեպի հոգևոր հաստատությունների վաղվա օրը: Նորին Սրբությունը հորդորել է երիտասարդներին Ս. Էջմիածնի փառքի լույսի շողի կրողը լինել, որպեսզի նրանց հոգիներից ու կյանքից լույս տարածվի և լուսավորվի հայ ժողովրդի ներկա կյանքի և ապագայի ուղին:

«Թող այդ լույսը ձեր մեջ այնպես շողարձակի, որ մարդիկ ձեր կյանքում ու ձեր գործերի մեջ տեսնեն ճառագայթումը այդ լույսի և փառավորեն մեր Եկեղեցին, նրա առաքելությունն ու դերակատարությունը մեր կյանքում»,- մաղթել է Ամենայն Հայոց Կաթողիկոսը` հայցելով Բարձրյալին զորացնել Հայ Եկեղեցու կրթական հաստատությունները, որպեսզի շարունակաբար բարի արգասիքներ ապահովեն մեր Եկեղեցուն ու մեր ժողովրդին:

Հանդիսությունը փակվել է Նորին Սրբության «Պահպանիչ» աղոթքով:


Աղբյուր`http://www.aysor.am/am/news/2011/07/09/ejmiatsin/

Կատեգորիա: Եկեղեցի | Դիտումներ: 599 | Ավելացրեց: admin | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0