Շաբաթ, 20.04.2024, 02:11
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հունիս » 21 » Տեղի ունեցավ «Սիրո երաշտ» գրքի շնորհանդեսը
21:48
Տեղի ունեցավ «Սիրո երաշտ» գրքի շնորհանդեսը
Դավիթ Ասատրյան
Հունիսի 21-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամում տեղի ունեցավ բանաստեղծ, «Սոմա» պոեզիայի թատրոնի գեղարվեստական ղեկավար Դավիթ Ասատրյանի «Սիրո երաշտ» գրքի շնորհանդեսը։

Գիրքը տպագրվել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ «Մասս-արտ» մշակութային կենտրոնի ներկայացմամբ։ «Սիրո երաշտը» բանաստեղծությունների ժողովածու է և հեղինակի երկրորդ գիրքը։

Ինչպես նշեց Դավիթ Ասատրյանը, բանաստեղծությունների իր այս ժողովածուն հոգիներում առկա երաշտի մասին է։ «Գիրքը միայն այն սիրո մասին չէ, որ երիտասարդը կարող է գրել։ Խցանումներում հնչող հայհոյանքներն էլ են սիրո երաշտի պատճառ, մեկս մյուսին թարս նայելը, բամբասելը նույնպես սիրո երաշտի արդյունք են։ Բայց երբ գրում եմ երաշտի մասին, ասում եմ նաև, թե ինչ դեղահաբ է պետք դրա համար»,- ասում է երիտասարդ բանաստեղծը։

Իր խոսքում բանաստեղծ Ռազմիկ Դավոյանը նշեց, որ Մաշտոցի, Նարեկացու, Սայաթ-Նովայի, Չարենցի, Թումանյանի և մեր մյուս մեծ բանաստեղծների առջև պատասխանատվության սուրբ զգացողություն ունի՝ խուզարկել ամբողջ հանրապետությունը, Արցախը, Ջավախքն ու սփյուռքը՝ բացահայտելու ժողովրդի զանազան շերտերի մեջ այն հիանալի երիտասարդ ստեղծագործողներին, ովքեր ճանապարհ չունեն դուրս գալու և գնալու դեպի ընթերցողը։

«Դավիթ Ասատրյանի բանաստեղծություններն առաջին անգամ լսեցի հանրային ռադիոյի եթերից. պոեզիայի հազարամյա ակունքից բխող ձայնով, այդ ակունքին հարազատ տողեր էր կարդում Դավիթը, որ ինքն էր որսացել իր ներաշխարհի կախարդական ցանցով։ Կասկածի նշույլ անգամ չմնաց, որ լսում եմ իսկական բանաստեղծի՝ բնածին, բնատուր, հետն էլ՝ դեռ հազիվ 20 տարեկան, թատրոնի և կինոյի ինստիտուտի ուսանող, խոսքի ներքին շեշտին ու նրբերանգներին վստահ տիրապետելու ունակությամբ»,- ասաց Ռազմիկ Դավոյանը։

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Արմեն Մազմանյանը, խոսելով Դավթի ստեղծագործությունների մասին, նշեց. «Կարդալով Դավթի պոեզիան՝ ինձ համար անսպասելի հայտնություն է, որ այսօր 21 տարեկան երիտասարդի հոգու խորքերում եփվում է այդքան թախիծ, զգացողություն, միտք։

Ինձ համար՝ որպես հայի, որպես մարդու, պրոբլեմ է, որ ժամանակակից գրականություն կարդալու ցանկություն չի առաջանում։ Դրանց ես չեմ բերկրանում, դրանից ցավս շատանում է, քանի որ կարդալու բան չկա, գրող քիչ կա, իսկ գրականությունը, ինչպես ընդհանրապես արվեստը, ներքին ազնվության խնդիր է՝ ինչ ես անում, ինչու ես անում, ինչպես ես անում։ Այդ չափորոշիչների մեջ, կարծում եմ, Դավիթը վստահ քայլ է անում դեպի հայ արվեստ»։

Ինչպես նշեց Ռազմիկ Դավոյանը, բանաստեղծը, արվեստագետը կենսական էներգիայի շտեմարան է և այդ էներգիան հանրությանը փոխանցողը։ Դավիթն ունի այդ հզոր էներգիան և կարողանում է դրանվ լիցքավորել ընթերցողին։


Աղբյուր`http://www.slaq.am/arm/news/36115/%D5%8F%D5%A5%D5%B2%D5%AB_%D5%B8%D6%82%D5%B6%D5%A5%D6%81%D5%A1%D5%BE_%D5%8D%D5%AB%D6%80%D5%B8_%D5%A5%D6%80%D5%A1%D5%B7%D5%BF_%D5%A3%D6%80%D6%84%D5%AB_%D5%B7%D5%B6%D5%B8%D6%80%D5%B0%D5%A1%D5%B6%D5%A4%D5%A5%D5%BD%D5%A8.html


Կատեգորիա: Գրականություն | Դիտումներ: 712 | Ավելացրեց: admin | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հունիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0