Շաբաթ, 20.04.2024, 03:36
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 14 » The Guardian-ի կինոքննադատը հանդիպեց հայ ուսանողների հետ
15:07
The Guardian-ի կինոքննադատը հանդիպեց հայ ուսանողների հետ
Դերեք Մալքոլմ
Հուլիսի 13-ին, հայտնի բրիտանացի պատմաբան, կինոքննադատ Դերեք Մալքոլմը «Ոսկե ծիրան» երևանկան կինոփառատոնի շրջանակներում վարպետության դաս անցկացրեց Հայաստանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտի ուսանողների համար: Նա առավելապես անդրադարձավ աշխարհի ֆիլմարտադրության խնդիրներին: Ըստ նրա, հիմա ամբողջ աշխարհում, բացի ԱՄՆ-ից դժվար է ֆիլմ նկարել: Օրինակ բրիտանացի կինոռեժիսորները ցանկանում են իրենց երկրի թեմաներով ֆիլմ նկարեն, սակայն խնդիր են ունենում այն պրոպագանդելու համար:

Մալքոլմը խոսեց նաև ժամանակակից կինոքննադատության և այն թերթերում ընդգրկեու մասին: Ըստ նրա, հիմա թերթերում խնդիր է լավ քննադատություն գրելը կամ որակյալ ֆիլմ ներկայացնելը: «Եթե Լոնդոնում հայկական ֆիլմ ցուցադրվի, ապա միայն մի փոքր նյութ կտեղադրվի թերթում», - ասաց նա: Նա նաև հավելեց, որ ժամանակակից խմբագիրները որպես լրագրող նախընտրում են արագ գրող մարդու, քան կինոգետի, որովհետև նրանց հետաքրքրում է թերթի շրջանառությունը: Խոսելով հայկական ֆիլմերի մասին, Մալքոլմը գտնում է, որ դրանք երկար են: Նա խորհուրդ է տալիս երիտասարդ ռեժիսորներին նկարել 90 րոպեյից ոչ մեծ ֆիլմ:

Այն հարցին, թե ինչ կարծիք ունի կինոքննադատը Օսկարի մրցանակաբաշխության մասին, նա ասաց, որ ամենաշատը այդ մրցանակաբաշխության ժամանակ տուժում է օտարերկրյա ժապավենների անվանակարգը: «Երկրները ներկայացնում են ոչ թե իրենց լավագույն ֆիլմերը, այլ այն, ինչը համապատասխանում է հոլիվուդյան ստանդարտներին», - հավելեց կինոքննադատը:

Դերեք Մալքոմը 30 տարվա կինոքննադատ է, աշխատում է հռչակավոր The Guardian թերթում: Նա հրատարակել է «Ֆիլմերի դար» հոդվածաշարը, որտեղ ներառված են ամբողջ աշխարհի ֆիլմերի մասին քննադատություններ: 2003 թ-ին հրատարակել է «Ընտանեկան գաղտնիքներ» ինքնակենսագրական գիրքը:

 
Աղբյուր`http://www.panarmenian.net/arm/news/74373/

Կատեգորիա: Կինո | Դիտումներ: 607 | Ավելացրեց: admin | Տեգեր: Դերեք Մալքոլմ | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0