Ուրբաթ, 19.04.2024, 15:49
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2013 » Փետրվար » 14 » «The Jerusalem Post». Հրեական Հայաստան
03:23
«The Jerusalem Post». Հրեական Հայաստան
The Jerusalem Post
NEWS.am-ը որոշակի կրճատումներով ներկայացնում է «The Jerusalem Post»-ում հրապարկված Պատրիչիուի անվան Ատլանտյան խորհրդի Եվրասիական կենտրոնի տնօրենի օգնական Աննա Բորշչեվսկայի հոդվածը.

Հայաստանում Խաղաղության կորպուսի կամավոր Ռեբեկա Միլերը թերահավատորեն է տրամադրվել, երբ եպիսկոպոս Աբրահամ Մկրտչյանը դիմել է նրան` Եղեգիս գյուղում միջնադարյան հրեական գերեզմանոցի մոտակայքում հրեական մշակութային կենտրոն ստեղծելու առաջարկով: Սակայն գերեզման այցելելուց հետո նա միտքը փոխել է եւ համաձայնել է աշխատել եպիսկոպոսի հետ:

Ես Եղեգիս այցելեցի 2012թ. դեկտեմբերին: Նույնանուն գետի ափին գտնվող գյուղը Երեւանից մոտ 96 կմ դեպի հարավ է, Իրանից 112 կմ դեպի հյուսիս: Հայաստանում հրեական համայնքի պատմությունը հասնում է 13-րդ  դարի սկիզբը,  երբ մոնղոլներն ասպատակում էին տրածաշրջանը:  Սակայն Սյունիքը կառավարող Օրբելյանների ընտանիքը  կարողանում է  դիվանագիտական հարաբերություններ հաստատել մոնղոլների հետ: Իրենց հերթին նրանք Սյունիքին հատուկ կարգավիճակ են տալիս: Այն իրավիճակում, երբ Հայաստանի մյուս մասը պայքարում էր մոնղոլների լծի դեմ, Սյունիքը, իր կարգավիճակով եւ լեռներով պաշտպանված, բարգավաճում էր եւ դառնում միգրացիայի կենտրոն` հրապուրելով մասնավորապես հրեա ներգաղթյալներին:

Եպիսկոպոս Մկրտչյանը գերեզմանը նկատել է, երբ մանկական «Սիրանուշ» ճամբարն էին բացում Եղեգիսում: Նա դամաբարանների լուսնակարներն ուղարկել է  Երուսաղեմի հրեական համալսարանի պրոֆեսոր Մայքլ Սթոունին, որը հաստատել է, որ եպիսկոպոսի հայտնագործածը իսկապես միջնադարյան հերական  գերեզմանոց է: Հայ եւ իսրայելցի հնագետները պեղումենր են իրականացրել 2001 եւ 2002 թվականներին ու եւս 64  տապանաքար հայտնաբերել: Նրանցից շատերի վրա հրեական կամ արամեկան գրություններ են, որոշները զարդարված են Օրբելյանների դարաշրջանի զարդանախշերով:

Հայաստանում միջնադրայն հրեական բնակավայրի առկայությունը կարեւոր է: «Հայաստնում հրեական ներկայությունը ապահովում է Իրանում եւ կովկասյան մյուս երկրներում հրեական համայքների միջեւ կապը»,-նշում է  Սթոունը:

Եպիսկոպոսի երազանքը Հայաստանում հրեական թանգարանի կամ մշակութային կենտրոնի ստեղծումն է, որը զբաղվելու է կրթությամբ: Նա ցանկանում է, որ մարդիկ իմանան, ինչ կապեր կան հայերի եւ հրեաների միջեւ,  ինչպես են նրանք միմյանց օգնել Հայոց ցեղասպանության եւ Հոլոքոստի ժամանակ: «Այս ժողովուրդները պետք է աջակցեն միմյանց: Նրանք նման ճակատագիր ունեն»,-ասում է նա:

Աղբյուր` http://news.am/arm/news/139962.html
Կատեգորիա: Հուշարձաններ | Դիտումներ: 885 | Ավելացրեց: admin | Տեգեր: Հրեա, The Jerusalem Post, Հայաստան | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Փետրվար 2013  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0