Շաբաթ, 20.04.2024, 00:42
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 15 » “The Reincarnation”
17:36
“The Reincarnation”
“The Reincarnation”
"BRAVO Fest”-ին բենդն իր "տրամվայով” ժամանեց

Հուլիսի 12-ին Երեւանը ռեգգիոտվել էր:): Հայկական ռեգգիի համով ու հոտով ներկայացուցիչներից Ռոլանդ Գասպարյանն իր նվագախմբի տղաների հետ  "BRAVO Sessions City Music Fest”-ի շրջանակներում անցկացվող երկրորդ համերգի ընթացքում, ինչպես ինքն է նշում, քեֆ արեց բոլորի հետ:):

Շառլ Ազնավուրի հրապարակում հավաքվածները շատ էին. "Մոսկվա” կինոթատրոնի մոտ տեղադրված բեմից "The Reincarnation”-ը հնչեցրեց խմբի երգացանկից սիրված ու հայտնի հիթերը: Հանդիսատեսի շարքում գերակշռող "ռաստամանները”` ռեգգիի` դրեդ սանրվածքով սիրահարներն անխտիր պարում էին եւ ձայնակցում սիրելի խմբին: Հենց այդ "ռաստամաններից” մեկն էլ բեմ բարձրացավ "Ջան Ռաստաման” երգի ընթացքում:

"Մի գդալ սեր” անգամ չպակասեց համերգի ընթացքում:): Հակառակը, Ռոլանդը բեմից կոչ էր անում սիրել միմյանց ու "Սեր” տարածել, որպեսզի ոչ ոք "Առանց սեր” չմնա:): Ի դեպ, հենց "Մի գդալ սեր”-ի ընթացքում բեմում երեխաներ հայտնվեցին ու Ռոլանդի հետ կատարեցին երգը:): Հետո էլ երաժիշտ-գործընկեր-ընկեր կարգավիճակում  "Reincarnation Orchestra”-ին բեմում միացավ  "BRAVO  Sessions City Music Fest”-ի շրջանակներում կայացած առաջին համերգի "հերոսը”`Արամ MP3-ը: Նրանք միասին կատարեցին Բոբ Մառլիի "No Woman No Cry” երգը:

Ի դեպ, համերգի ընթացքում սա միակ անդրադարձը չէր Բոբ Մառլիին: Ռոլանդը կատարեց "The Reincarnation”-ի երգացանկից "Բոբ Մառլի” երգը: Համերգի ընթացքում չէր կարող չհնչել նաեւ  սիրելի դարձած "Սիրունիկ ես” երգը: Բայց այս անգամ երգը իմպրովիզ արեցին. բեմում  հայտնվեց ռեփեր A-Chilla-ն, նույն ինքը` Նարեկը, ով հայտնի է "Apeh Jan” խմբից: Հանդիսատեսը ջերմ ընդունեց ռեգիոտ ռեփը:):

Վերջին շրջանում հայկական ռեգգիի երկրպագուները հասցրել էին կարոտել "The Reincarnation”-ի երեւանյան համերգները, իսկ  տղաներն այդ ընթացքում համերգներով հանդես են եկել Գերմանիայում, Լեհաստանում եւ Ավստրիայում:

"Մենք  հին հայկական "տրամվայ”-ի  առանձին գիծ ունենք` առանց ավելորդ մատների, ձեռքերի, մրցակցության: Մեզ համար հանգիստ, դանդաղ շարժվում ենք առաջ”,- ասաց Ռոլանդը: Ի դեպ, վոկալիստ եւ կիթառահարը մի գաղտնիք բացեց. շուտով կթողարկվի հենց այդ շրջագայությունների մասին պատմող ֆիլմ: BRAVO.am-ը դեռ կանդրադառնա "The Reincarnation”-ի իրականացրած տուրնեին;):

"Նման համերգներ ավելի շատ պետք է կազմակերպվեն ու ավելի հաճախ տեղի ունենան: Առանց քաբաբ-քյուֆթա-խորոված վիճակների այս փառատոնն, իրոք, պետք է:)”,- "BRAVO Sessions City Music Fest”-ի մասին իր կարծիքն ասաց "The Reincarnation” ռեգգի-բենդի հիմնադիր Ռոլանդ Գասպարյանը:

Մինչեւ կեսգիշեր մայրաքաղաքը քեֆ էր անում: Համերգի ավարտին Ռոլանդը շնորհակալություն հայտնեց հավաքվածներին, եւ երաժիշտները լքեցին բեմը: Սակայն երկրպագուները չէին հեռանում ու  ծափահարություններն էլ չէին ավարտվում: Դե էլ ի՞նչ քեֆ առանց շարունակության: Բնականաբար, երաժիշտները բեմ վերադարձան:):

"BRAVO City Music Fest”-ի կազմակերպիչներն են ”Evolution”-ը, BRAVO.am-ը` "Ոսկե ծիրան” կինոփառատոնի հետ համատեղ: "BRAVO Sessions” երեւանյան երաժշտական հնգօրյա փառատոնի երրորդ համերգն այսօր է. ժամը 21:30-ին Շառլ Ազնավուրի հրապարակում ելույթ կունենա "Crossroads” բլյուզ բենդը:

Տեքստը` Լենա Գեւորգյանի /Bravo.am/
Լուսանկարները` Աղվան Խաչատրյանի /Bravo.am/


Աղբյուր`http://www.bravo.am/news/%E2%80%9Cbravo-sessions%E2%80%9D-%E2%80%9Creincarnation%E2%80%9D/

Կատեգորիա: Ծլնգոցից մինչև զրնգոց | Դիտումներ: 790 | Ավելացրեց: admin | Տեգեր: BRAVO Fest, “The Reincarnation” | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0