Ուրբաթ, 26.04.2024, 08:58
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Օգոստոս » 14 » Տիգրան Սարգսյան. Ապագա սերունդները շարունակելու են հպարտանալ հայ շինարարի ու ճարտարապետի ստեղծագործություններով
15:16
Տիգրան Սարգսյան. Ապագա սերունդները շարունակելու են հպարտանալ հայ շինարարի ու ճարտարապետի ստեղծագործություններով
 Տիգրան Սարգսյան
Հայ շինարարների ու ճարտարապետների ստեղծագործությունները հոգեւոր մեծ արժեք են կրում: Դրա վառ վկայություններն այն եկեղեցիներն ու կոթողներն են, որոնք այսօր ունենք: Աշխարհով մեկ սփռված ճարտարապետական հիասքանչ շինությունները վկայում են հայ մարդու տաղանդի մասին: Այդ մասին ասել է վարչապետ Տիգրան Սարգսյանը` Հայաստանի ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում շինարարի օրվա կապակցությամբ կազմակերպված հանդիսավոր  արարողության ժամանակ:

Շնորհավորելով միջոցառմանը ներկա ճարտարապետներին եւ շինարարներին մասնագիտական տոնի կապակցությամբ` կառավարության ղեկավարը նշել է, որ տոնն ունի իր հատուկ խորհուրդը. հայ շինարարը, ճարտարապետը մեր ժողովրդի պատմության մեջ ունեն կարեւոր ու առանցքային դերակատարություն` ի ցույց դնել մեր կարեւորագույն  ազգային առանձնահատկություններից մեկը` նվիրումն աշխատանքին եւ ազգին:

«Այդ նվիրումն արտացոլվում է այն սքանչելի ճարտարապետական  ստեղծագործություների մեջ, որոնք մենք ժառանգել ենք: Հայ ճարտարապետն ու շինարարը դարեր ի վեր ապահովել եւ ապահովում են հայկական շարունակականությունը»,- ասել է Տիգրան Սարգսյանը: Կառավարության ղեկավարը համոզմունք է հայտնել, որ ապագա սերունդները շարունակելու են հպարտանալ այդ ժառանգությամբ:

Կառավարության ղեկավարը վարչապետի շնորհակալագրով է խրախուսել  Սեյսմակայուն շինարարության հայկական ասոցիացիայի նախագահ Արման Մելքումյանին` քաղաքաշինության բնագավառում ներդրած նշանակալի ավանդի համար:

Քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանի հրամանագրով գերատեսչական մեդալներով ու շնորհակալագրերով են պարգեւատրվել մի շարք շինարարներ եւ ճարտարապետներ:

 
Աղբյուր`http://news.am/arm/news/70902.html

Կատեգորիա: Ճարտարապետություն | Դիտումներ: 771 | Ավելացրեց: admin | Տեգեր: Տիգրան Սարգսյան | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Օգոստոս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0