Ուրբաթ, 19.04.2024, 07:51
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Օգոստոս » 13 » Տիգրան Սարգսյանը Սերժ Թանկյանին պարգևատրել է Հայաստանի վարչապետի հուշամեդալով
12:41
Տիգրան Սարգսյանը Սերժ Թանկյանին պարգևատրել է Հայաստանի վարչապետի հուշամեդալով
 Տիգրան Սարգսյան, Սերժ Թանկյան
Օգոստոսի 12-ին Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարությունում ընդունել է աշխարհահռչակ ամերիկահայ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանին:

Կառավարության ղեկավարը նշել է, որ կարևորում է հռչակավոր երաժշտի այցելությունը` Հայաստանում ռոք երաժշտության աջակցության ու զարգացման համատեքստում: Վարչապետ Սարգսյանն ընդգծել է, որ մեր երկրում ստեղծվել է հայաստանյան մի շարք ռոք խմբերի միավորող ռոք ասոցիացիա, որի գործունեությունը նպաստում է Հայաստանում ռոք երաժշտության տարածմանը:

Անդրադարձ է կատարվել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ «Ռոքն ընդդեմ ցեղասպանության» փառատոնի անցկացմանը և դրան համաշխարհային հռչակ ունեցող ռոք խմբերի ու կատարողների մասնակցությանը:

Հանդիպման ավարտին Հայոց ցեղասպանության ճանաչման գործում անձնական նշանակալի ավանդի ու համաշխարհային ռոք երաժշտության մեջ ունեցած անգնահատելի ներդրման համար վարչապետ Տիգրան Սարգսյանը Սերժ Թանկյանին պարգևատրել է ՀՀ վարչապետի հուշամեդալով:


Աղբյուր`http://www.panarmenian.net/arm/news/75790/

Կատեգորիա: Ծլնգոցից մինչև զրնգոց | Դիտումներ: 532 | Ավելացրեց: admin | Տեգեր: Տիգրան Սարգսյան, Սերժ Թանկյան | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Օգոստոս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0