Երեքշաբթի, 19.03.2024, 08:41
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 9 » «Տնջրե» փառատոնն արդեն ճանաչում է վայելում Ղարաբաղում և դրա սահմաններից դուրս. նախագահ
10:18
«Տնջրե» փառատոնն արդեն ճանաչում է վայելում Ղարաբաղում և դրա սահմաններից դուրս. նախագահ
«Տնջրե» փառատոն
Ղարաբաղյան միջազգային «Տնջրե» երաժշտական փառատոնն արդեն իսկ ձեռք է բերել մեծ հեղինակություն ԼՂՀ-ում և նրա սահմաններից դուրս, հինգշաբթի ասաց ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը փառատոնի մասնակիցների և կազմակերպիչների հետ հանդիպման ժամանակ:

«Տնջրե» դասական երաժշտության երկրորդ փառատոն անցկացվում է Ստեփանակերտում հուլիսի 2-8-ը, մասնակցում են ավելի քան 10 երկրների պատանի երաժիշտներ։

Ինչպես հաղորդում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի գլխավոր տեղեկատվական վարչությունը, բարձր մակարդակով նման միջազգային միջոցառումների կազմակերպումը նպաստում է ինչպես հանրապետության՝ որպես մշակութային երկրի վարկանիշի բարձրացմանը, այնպես էլ Արցախում այս ոլորտի զարգացմանը:

Հանդիպմանը մասնակցում էին մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը, պաշտոնատար այլ անձինք:

«Տնջրե» փառատոնը կազմակերպվել է ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության նախաձեռնությամբ։ Միջոցառմանը նպատակն Արցախում դասական երաժշտական արվեստի զարգացման խթանումն է, նոր սերնդի արցախցի երաժիշտների համար կատարողական արվեստի լավագույն ավանդույթներին հաղորդակից լինելու հնարավորության ընձեռումը, ինչպես նաև Արցախը որպես բարձր մշակութային արժեքներ ունեցող երկիր ներկայացնելը։

Փառատոնի անվանումը կապված է երկուհազարամյա սոսի ծառի հետ, որը վեր է խոյանում ԼՂՀ Մարտունու շրջանի Սխտորաշեն գյուղից ոչ հեռու։ Սա ԼՂՀ տարածքի ամենահին և բարձր ծառն է։


Աղբյուր`http://www.panarmenian.net/arm/news/74032/

Կատեգորիա: Ծլնգոցից մինչև զրնգոց | Դիտումներ: 626 | Ավելացրեց: admin | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0