Ուրբաթ, 19.04.2024, 11:31
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Մարտ » 14 » Տոնական համերգ
22:13
Տոնական համերգ

Մարտի 12-ին Նյու Ջերսիում տեղի ունեցավ տոնական համերգ՝ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձին:

Համազգային հայ կրթական եւ մշակութային միության, ԱՄՆ- ի արեւելյան շրջանային վարչության անունից ներկաներին ողջունեց դոկտոր՝ Հրանտ Մարգարյանը: Ներկաները ի հարգանք՝ հոտնկայս դիտեցին Հանրապետության Հրապարակում զինված ուժերի շքերթը ներկայացնող տեսահոլովակը:

Քայլերգի հնչյունների տակ դահլիճ բերեցին՝ ԱՄՆ ի, ՀՀ եւ ԼՂՀ դրոշները: Կատարվեց ԱՄՆ- ի եւ ՀՀ օրհներգերը: Հայաստանի անկախության 20-րդ ամյակին նվիրված հանդիսավոր արարողության առթիվ շնորհավորանքի խոսք ասաց՝ ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ արտակարգ եւ լիազոր դեսպան` Կարեն Նազարյանը:

Հանդիսավոր արարողությունից հետո սկսվեց տոնական համերգը: Այն բացեց ,,Էլեմենտ,, վոկալ - Էստրադային անսամբլը, ղեկավարությամբ` Արա Տապանճյանի: Ներկաները ջերմությամբ ընդունեցին անսամբլի մենակատարներ՝ Հայբերդ Սարյանի եւ Գառնի Հատիտյանի ելույթները, որոնց կատարմամբ հնչեցին հայ ազգագրական եւ ժողովրդական երգեր:

Համերգի երկրորդ բաժնում ելույթ ունեցան ,,Ախթամար,, պարախումբը, պարուսույց ՝ Սիլվա Ասատուրյան , Նյու Ջերսիի համազգայինի ,,Արեգակ,, պատանեկան երգչախումբը, խմբավար՝ Վաղարշակ Օհանյան եւ Նյու Յորքի սբ. Սարգիս եկեղեցու ,,Երազ,, պարախումբը, պարուսույցներ՝ Գառնիկ Ներսիսյան եւ Լենա Օրանջյան:

ՀՀ Անկախության 20 - րդ տարեդարձին նվիրված տոնական համերգը` ներկաների կողմից ընդունվեց ջերմությամբ:

Ռոբերտ Կարապետյան
Լուսանկարները՝ հեղինակի


Աղբյուր` http://www.a1plus.am/am/culture/2011/03/14/concert

Կատեգորիա: Ծլնգոցից մինչև զրնգոց | Դիտումներ: 1184 | Ավելացրեց: admin | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Մարտ 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0