Ուրբաթ, 19.04.2024, 13:43
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Օգոստոս » 10 » «Ճանապարհորդող նոտաներ - 2011» միջազգային երաժշտական փառատոնը` Հայաստանում
18:59
«Ճանապարհորդող նոտաներ - 2011» միջազգային երաժշտական փառատոնը` Հայաստանում
 «Ճանապարհորդող նոտաներ - 2011»
Մշակութային կրթության աջակցության հիմնադրամը և «Ճանապարհորդող նոտաներ» ամերիկյան ծրագիրը ՀՀ մշակույթի նախարարության և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության աջակցությամբ` ս. թ. օգոստոսի 13- 24-ը Հայաստանում անցկացնում են «Ճանապարհորդող նոտաներ» միջազգային երաժշտական փառատոնը, որը եզակի հնարավորություն է ընձեռում շնորհալի պատանի երաժիշտներին՝ մասնակցելու արտերկրի և Հայաստանի անվանի երաժիշտների վարպետության դասընթացներին, համագործակցելու օտարերկրյա հասակակից երաժիշտների հետ, համատեղ հանդես գալու համերգային ծրագրերով:


Փառատոնի շրջանակներում նախատեսվում է վարպետության դասերի ինտենսիվ ծրագիր, կամերային երաժշտության սեմինար պարապմունքներ, սեկցիոն և նվագախմբի համար նախատեսված փորձեր, համերգներ հանրապետության տարբեր քաղաքներում:

«Ճանապարհորդող նոտաներ» փառատոնն ամեն տարի անցկացվում է մի որևէ երկրում, հանդիսանալով միջմշակութային շփման առիթ: Տարբեր երկրների երիտասարդ երաժիշտները և բարձրակարգ ուսուցիչները հանդիպում են ընդունող երկրի ուսանողների և ուսուցիչների հետ` համատեղ սովորելու և ստեղծագործելու:
«Ճանապարհորդող նոտաներ» միջազգային երաժշտական հայաստանյան փառատոնն` Traveling Notes-ը 2011 թ. առաջին անգամ հանդես է գալիս սիմֆոնիկ նվագախմբով: Վաթսունից ավելի երաժիշտներ և ուսուցիչներ են հավաքվել Հայաստանում 11 երկրներից. Կանադայից, ԱՄՆ-ից, Մեքսիկայից, Կոլումբիայից, Պերուից, Բրազիլիայից, Միացյալ Թագավորությունից, Վրաստանից, Թուրքիայից, Ռուսաստանից և Հայաստանից: Մասնակից երաժիշտները 14 - 27 տարեկան են:

Ժյուրիի կազմում ընդգրկված են ԱՄՆ Վիրջինիայի սիմֆոնիկ նվագախմբի ջութակահար Ժորժ Ագուիրը, Երևանի Կոմիտասի անվան պետկոնսերվատորիայի դասախոսներ:

Փառատոնի ընթացքում հավաքական երիտասարդական նվագախումբը հանդես կգա չորս համերգով /մուտքն ազատ է/.

- օգոստոսի 20-ին` Վանաձորի Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դահլիճում /սիմֆոնիկ նվագախումբ/
- օգոստոսի 21-ին` Երևանի «Գաֆեսճեան» արվեստի կենտրոնում /փողային և հարվածային գործիքներ/
- օգոստոսի 22-ին` Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը /լարային գործիքներ/
- օգոստոսի 24-ին` Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում /սիմֆոնիկ նվագախումբ/ եզրափակիչ համերգ և փառատոնի հանդիսավոր փակում:
Traveling Notes-ի առաջին փառատոնը տեղի է ունեցել 2007թ. Դոմինիկյան Հանրապետությունում, հաջորդը` 2008 թ. Պերույում, 2009թ.` ԱՄՆ-ում, 2010թ.` Բելգիայում, 2011թ. հուլիսին` Կոլումբիայում, իսկ այժմ` ս. թ. օգոստոսի 13- 24-ը` Հայաստանում:
 

Աղբյուր`http://www.oratert.com/armenian/%D5%B4%D5%B7%D5%A1%D5%AF%D5%B8%D6%82%D5%A9%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6/9376.html

Կատեգորիա: Միջոցառումներ | Դիտումներ: 767 | Ավելացրեց: admin | Տեգեր: Ճանապարհորդող նոտաներ - 2011 | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Օգոստոս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0