Ուրբաթ, 26.04.2024, 12:26
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Օգոստոս » 5 » Ճարտարագետը գնահատում է Վանաձորի հրապարակում ընթացող շինարարությունը
18:05
Ճարտարագետը գնահատում է Վանաձորի հրապարակում ընթացող շինարարությունը
 Վանաձորի հրապարակ
«Երբ 1975 թ. Վանաձորում վրացի մի ճարտարապետ կառուցում էր երկաթգծի կայարանը, որ մոդեռնիստական ոճի կառույց է և գտվում է հրապարակից 300 մ հեռավորության վրա, նա ուսումնասիրում էր հրապարակի նախագիծը, որովհետև դա կոմպլեքս է, չի կարելի այն փչացնել»,- «Առաջին լրատվականի» հետ զրույցում պատմում է ճարտարագետ Արամայիս Ասլանյանը և ուշադրություն հրավիրում այն անթույլատրելի շինարարության վրա, որն այժմ ընթանում է Վանաձորում կենտրոնական հրապարակի հենց կենտրոնում։

Հիշեցնենք, որ Վանաձորի կենտրոնական հրապարակում «Գուգարք» հյուրանոցի սեփականատերը սկսել է նոր սրճարանի շինարարությունը։

Ըստ ճարտարագետի՝ հրապարակի տեսքը չփչացնելու համար սրճարանը կարելի է կառուցել հյուրանոցի բակի հատվածում։ Երկաթբետոնե սյուներ են տեղադրում. դա ամբողջովին փչացնում է հրապարակի տեսքը։ Սա նման է 1989 թվականին նկարիչների միության դիմացի հրապարակում սրճարանի, ապա՝ ճաշարանի բացմանը։ Չենք կարող թույլ տալ, որ Թամանյանի նախագիծն ամբողջությամբ փչացվի»,- իր մտահոգությունն է հայտնում ճարտարագետ Արամայիս Ասլանյանը։


Աղբյուր`http://1in.am/arm/armenia_arts_28948.html

Կատեգորիա: Ճարտարապետություն | Դիտումներ: 666 | Ավելացրեց: admin | Տեգեր: Վանաձոր | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Օգոստոս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0