Երեքշաբթի, 19.03.2024, 14:42
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 9 » Ճարտարապետ Ստեփան Նալբանդյան. Բոշի յուղն է՞ դարձել, ուր ուզում քսում եք
12:04
Ճարտարապետ Ստեփան Նալբանդյան. Բոշի յուղն է՞ դարձել, ուր ուզում քսում եք
«ԴԱԼԱՆ» Գալերեան
Գանձասարի երեսպատումը արդարացնելու համար գործարար ու բարերար Լևոն Հայրապետյանի եղբայրը, ով վերահսկում է շինարարական աշխատանքները, նշել էր, որ դա կառուցվել է 1980թ., հետևաբար 13-րդ դարի արժեք չէ։

«emedia.am»–ի հետ զրույցում, սակայն, ճարտարապետ, Պատմական հուշարձաններ վերականգնող ճարտարապետների հայկական ասոցիացիայի փոխնախագահ Ստեփան Նալբանդյանը բազմաթիվ փաստեր է ներկայացրել, որոնք վկայում են, որ Գանձասար վանական  համալիրի պարիսպը կառուցվել է հենց 13-րդ դարում։

«Իմ կարծիքը միանշանակ մեկն է՝ պատմական հուշարձանի եղած վիճակին կպնել չի կարելի։ Այն պետք է պահպանվի ու համայն մարդկությանը ցուցադրվի այնպես, ինչպես եղել է ժամանակին»,– ընդգծել է ճարտարապետն ու հավելել, որ թվականների առնչվող պատճառաբանությունը բերել է ոչ թե բարերար Լևոն Հայրապետյանը, այլ նրա եղբայրը։

Նա նշել է, որ 1989թ., պատերազմի սկզբի տարիներին իրենք հինգ ճարտարապետներով մեկ ամիս ապրել են այդ վանքի մեջ և վերականգնողական նախագիծ են մշակել;

«Պարիսպները միանշանակ կառուցված են վանքի հետ զուգահեռ՝ 13-րդ դարում։ Բազմաթիվ պատմիչներ վկայում են, որ պարիսպը եղել է պաշտպանական նպատակներով։ Ցանկացած վանական համալիր պարսպապատ է եղել»,– նշել  Ս.Նալբանդյանը։

Այդուհանդերձ, պարիսպը բազմիցս վերանորոգվել է, քանի որ պատերազմ է եղել, բաևրբարոսներ են եկել, քանդել են և այլն։ Մեզ հասած վերջին պարիսպը, ճարտարապետի խոսքերով, մոտ 1667թ. Վերականգնողական աշխատանքների արդյունք է։ Այսօր պարսպի պատերի մեջ կան նաև արձանագիր քարեր, որոնք թվագրված են։ Այսինքն դրանք այդ պատերի մեջ պատահական չեն հայտնվել, վերանորոգողները հասկացել են, որ այդ քարերը պետք է նորից տեղը դրվեն։ Ինչ վերաբերում է 1980–ական թվականներին, ապա խորհրդային տարիների ընթացքում ադրբեջանցիները պարսպի վրա ամրակայման ու վերանորոգման աշխատանքներ են տարել։

«Հավատացնում եմ, որ դա համահունչ է եղել իր միջնադարյան ոճին։ Դա է եղել վերջին աշխատանքը։ Մենք 1989թ. մեր հետազոտության եզրակացության մեջ դա մոտավորապես թվագրել ենք 17–րդ դարի վերանորոգված պարիսպներին։ Ի՞նչ է նշանակում 1980թ. կառուցված պարիսպ, միգուցե վերանորոգվա՞ծ։ Դրա հետ դեռ կարելի է համակերպվել, բայց կառուցված, դա արդեն տգիտության աստիճան է»,– նշել է նա։

Ճարտարապետի տեղեկացմամբ այս ամենի վերաբերյալ բավական բացասական է ՀՀ Մշակույթի նախարարության վերաբերմունքը, շատ մտահոգված  ու վրդովված է նաև ԼՂՀ կառավարութաննառընթերզբոսաշրջությանվարչության պետ Սերգեյ Շահվերդյանը։

«Ամբողջ խնդիրն այն է, որ բարերարներն այսօր փող ունեն, ձեր ցավը տանեմ շատ լավ է որ ունեք, բայց եկեք մասնագետներիս հետ խորհրդակցեք, կարծիք հարցրեք։ Բոշի յուղն է՞ դարձել, ուր ուզում քսում եք, ինչ ուզում անում եք»,– իր վրդովմունքն է հայտնել Ս.Նալբանդյանը։

Հուլիսի 7-ին խնդրի առնչությամբ տեղի է ունեցել Պատմական հուշարձաններ վերականգնող ճարտարապետների հայկական ասոցիացիայի նիստ, որտեղ հայտարարություն է ընդունվել։

«Գանձասարին ինքնուրույն չի կարելի է կպնել, Գանձասարը մեր ազգային ամենամեծ հարստություններից մեկն է, դու պետք է ԳԱնձասարի հարցը սովորական գիտխորհրդի քննարկման չդնես, այլ համայն ազգային քննարկման պետք է դնել, նոր մի քարի կպնել»,– շեշտել է Սամվել Նալբանդյանը։

Զրույցը վարեց Արփի Բեգլարյանը


Աղբյուր`http://www.emedia.am/?module=article&utility=show_article&id_article=2997&lang=am

Կատեգորիա: Հուշարձաններ | Դիտումներ: 1192 | Ավելացրեց: admin | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0