Ուրբաթ, 19.04.2024, 07:28
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Օգոստոս » 5 » Վ.Սարգսյան 7 հասցեում գտնվող շենքի մի հատվածը 65 մլն դրամով կվաճառվի «Բարձր արվեստ» կերպարվեստի կենտրոնին
19:23
Վ.Սարգսյան 7 հասցեում գտնվող շենքի մի հատվածը 65 մլն դրամով կվաճառվի «Բարձր արվեստ» կերպարվեստի կենտրոնին
 «Բարձր արվեստ» կերպարվեստի կենտրոնին
Հայաստանի կառավարությունն իր այսօրվա` օգոստոսի 4-ի նիստում Պետական գույքի կառավարման վարչությանը թույլատրել է իր տնօրինության` Երեւանի Վ.Սարգսյան 7 հասցեում գտնվող շենքի 86,5 քմ տարածքն ուղղակի վաճառքի ձեւով 65 մլն դրամով օտարել վարձակալ «Բարձր արվեստ» կերպարվեստի կենտրոն» ՍՊԸ-ին:

Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վաճառքի գնի կեսը գնորդը վճարելու է մինչեւ այս տարվա հոկտեմբերի 1-ը, մնացած 50 տոկոսը` մինչեւ 2012 թ. դեկտեմբերի 31-ը։

Մեկ այլ որոշմամբ «Շիրակ-ջրմուղկոյուղի» ՓԲԸ գույքի կազմից առանձնացվել է 241 մլն 953 հազար դրամ հաշվեկշռային արժեքով Ախուրյանի անավարտ կոլեկտորը եւ որպես պետական սեփականություն ամրացվել ՀՀ ԿԱ պետգույքի կառավարման վարչությանը` մրցութային եղանակով օտարելու համար։

Կառավարությունը ՍՊԸ կանոնադրական կապիտալում բաժնեմասերի նկատմամբ սեփականության եւ գրավի իրավունքների գրանցման կարգը հաստատելու նախկին որոշման մեջ կատարել է փոփոխություններ եւ լրացումներ, որոնցով նախատեսվում է նշված գործընթացի էլեկտրոնային ընթացակարգի ներդրում եւ «մեկ պատուհանի կանգառ» համակարգի արդյունավետ իրագործում։


Աղբյուր`http://news.am/arm/news/70073.html

Կատեգորիա: Իրադարձություններ | Դիտումներ: 614 | Ավելացրեց: admin | Տեգեր: «Բարձր արվեստ» կերպարվեստի կենտրոն | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Օգոստոս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0