Հինգշաբթի, 25.04.2024, 21:07
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 14 » Վաղը կունենանք Գանձասարի 2011 թ. վանական համալիր
13:11
Վաղը կունենանք Գանձասարի 2011 թ. վանական համալիր
Սամվել Կարապետյան
Այսօր հուշարձանագետ Սամվել Կարապետյանն իր կարծիքը հայտնեց օրերս հանրության շրջանում բողոքի մեծ ալիք բարձրացրած Գանձասարի վանական համալիրի երեսպատման աշխատանքների շուրջ՝ նշելով, որ եթե աշխատանքները չկասեցվեն, ապագայում կունենանք 2011 թ.-ի արտադրանքի վանական համալիր։

«Խնդիրն այն է, որ այսպիսի պատմական մեծ համալիրների նորոգումը պետք է համաշխարհային պրակտիկայում ընդունված նորմերի համաձայն վերականգնել»,- ընդգծեց հուշարձանագետը՝ ցավով նշելով, որ այս դեպքում Գանձասարի վանական համալիրը չի ներառվի ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից պահպանվող հուշարձանների ցանկում։

Ս. Կարապետյանն անհասկանալի համարեց երեսպատման աշխատանքների հովանավոր Լևոն Հայրապետյանի եղբոր՝ Վոլոդյա Հայրապետյանի այն պնդումները, թե իր մանկության տարիներին վանքի պարիսպները շատ ցածր են եղել, քանի որ, պնդեց, որ պահպանված են Գանաձասարի վանքի բոլոր տասնամյակների լուսանկարները, որոնք հակառակն են փաստում։

«Գանձասարի վանքը համաշխարհային ճարտարապետության նմուշ է և այն շատ հաճախ անվանում են հայ ճարտարապետության հանրագիտարան։ Մեր մեջ պակասում է հարգանքն ու ակնածանքը մեզ հասած պատմական ժառանգության նկատմամբ»,- ընդգծեց հուշարձանագետը՝ հայտարարելով, որ իրավունք չունենք այս կերպ վարվել նման շինությունների նկատմամբ։

Անդրադառնալով Պարգև Սրբազանի այն խոսքին, թե նույն կերպ վերանորոգվել է նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պարիսպները, ընդգծեց, որ հոգևորականները չեն հասկանում և չեն կարող գնահատականներ տալ, քանի որ նրանք հաշվի են առնում իրենց հարմարավետությունը, քանի որ իրենց ամբողջ աշխատանքային օրը վանքում են անցկացնում, բայց հաշվի չեն առնում, որ պատմական ժառանգությունը պետք է վերականգնել համաշխարհային պրակտիկայում ընդունված չափանիշերի համաձայն և ճարտարապետների ներգրավծությամբ։

Ս. Կարապետյանը հնարավոր համարեց Գանձասարի վանական համալիրի պարսպի վերականգնումը կրաշաղախի միջոցով, որը, նրա հավաստմամբ, կարող է քարի ամրություն ունենալ։ Ցավոք, այն Հայաստանում այլևս կորցրել է իր կիրառման մշակույթը։

Նշենք նաև, որ «Առաջին լրատվականն» անդրադարձել է խնդրին բողոքի ալիքի առաջին իսկ օրվանից, շաբաթ և կիրակի օրերին լրագրողական մեծ խմբի հետ մեկնել Արցախ՝ տեղում ծանոթանալու Գանձասարի վանքի պարիսպների երեսպատման խնդրի մանրամասներին։
 

Աղբյուր`http://1in.am/arm/armenia_arts_26409.html

Կատեգորիա: Հուշարձաններ | Դիտումներ: 695 | Ավելացրեց: admin | Տեգեր: Սամվել Կարապետյան, Գանձասար | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0