Շաբաթ, 20.04.2024, 04:35
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հունիս » 24 » Վաղը կփակվի Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնի գարնանային համերգաշարը
23:55
Վաղը կփակվի Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնի գարնանային համերգաշարը
Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տուն
Հունիսի 24-ին Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնի գարնանային համերգաշարի փակման համերգը:

Մենակատարների պետական անսամբլը (դիրիժոր Զավեն Վարդանյան) Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի լարային կազմը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյան) կկատարեն Խաչատուր Մարտիրոսյանի «Իմպրովիզացիան և զուգանվագը»: Համերգի երկրորդ հատվածում կհնչեն Խաչատուր Մարտիրոսյանի «Ծաղկավառ ուղին», «Ծամերդ հյուսել», «Երգի այգաբաց» երգերը Հայաստանի պետական կամերային երգչախմբի կատարմամբ (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Ռոբերտ Մլքեյան): Նույն երգչախումբը կկատարի նաև Վարդ Մանուկյանի «Լուսեղեն երազ», Արմենուհի Կարապետյանի «Լուսնակը» խմբերգը «Հինգ խմբերգ ժողովրդական խոսքերով» շարքից և Աշոտ Ղազարյանի «Հալելուա» երգերը:

Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնի կազմակերպիչներն են Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միությունը և Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը: Փառատոնը անց է կացվում երկրորդ անգամ, յուրաքանչյուր գարնանն ու աշնանը, և կայանում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո: Այս տարի փառատոնը բացվեց մայիսի 17-ին:


Աղբյուր`http://www.panarmenian.net/arm/news/73125/

Կատեգորիա: Ծլնգոցից մինչև զրնգոց | Դիտումներ: 680 | Ավելացրեց: admin | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հունիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0