Հինգշաբթի, 25.04.2024, 18:43
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Մարտ » 14 » Վանաձորում կայացել է Բրիտանական ֆիլմերի 9-րդ փառատոնը
21:49
Վանաձորում կայացել է Բրիտանական ֆիլմերի 9-րդ փառատոնը

  Վանաձորում մարտի 10-12-ին Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում կայացել է Բրիտանական ֆիլմերի 9-րդ փառատոնը, որի ժամանակ ներկայացվել են բրիտանական ժամանակակից կինոարվեստի լավագույն եւ հիշարժան աշխատանքները:

Փառատոնի շրջանակներում վանաձորցիները հնարավորություն են ունեցել դիտելու «Արբոր», «Վարդագույն սարիներ» եւ «Ժողովրդի թշնամիներ» ֆիլմերը:

«Արբոր»-ը բրեդֆորդցի դրամատուրգ Անդրեա Դանբարի ու նրա դուստր Լոռեյնի լարված հարաբերությունների իրական ու տպավորիչ պատմության մասին է: Ֆիլմի ռեժիսորն է Քլին Բարնարդը:

Հաջորդ ֆիլմը՝ «Վարդագույն սարիներ»-ը կանանց դաժան կյանքի մասին է: «Աղջկա կյանքը դաժան է… Կնոջ կյանքը՝ շատ դաժան»,-այսպես է ներկայացնում Սամփաթ Փալը՝  ֆիլմի գլխավոր հերոսուհին:

Փառատոնի վերջին ֆիլմը՝ «Ժողովրդի թշնամիները», լրագրողի մասին է, որի ընտանիքին սպանել են Կարմիր կհմերները: Լրագրողից  մեկ տասնամյակ է պահանջվում հանցագործների հետ մտերմանալու համար եւ նոր տվյալներ ձեռք բերում մարդասպաններից:

Փառատոնը հնարավորություն է տալիս բրիտանական ֆիլմերը հասանելի դարձնել հատկապես երիտասարդներին` այսպիսով նրանց ներկայացնելով ժամանակակից Բրիտանիան:

Ֆիլմերը մեծ հետաքրքրություն են առաջացրել հատկապես երիտասարդների շրջանում, ովքեր մեծ ակտիվությամբ մասնակցում էին ֆիլմերի ցուցադրությանը:


Աղբյուրը` http://news.am/arm/news/51311.html

Կատեգորիա: Կինո | Դիտումներ: 1179 | Ավելացրեց: admin | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Մարտ 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0