Երեքշաբթի, 16.04.2024, 22:11
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 29 » Վանի քաղաքապետը խոստացել է պահպանել Վարագա վանքը
12:50
Վանի քաղաքապետը խոստացել է պահպանել Վարագա վանքը
Վարագա վանք
Վանից արևելք բարձրանում է Վարագա լեռը, ուր, ըստ ավանդության, ապաստան գտան հեթանոս Հռոմից հալածված քրիստոնյա Հռիփսիմե իշխանուհի օրիորդն ու իր ընկերուհիները և թաղեցին Քրիստոսի խաչափայտի մասը, որը բերել էին իրենց հետ։ Այդ սրբության ու այդ խաչի վրա է կանգնած Վարագա հռչակավոր վանքը, որտեղ հնում թաղվում էին Վասպուրականի թագավորները:

Եղեռնից հետո խաչափայտի մասունքի գտնվելու վայրն անհայտ է, իսկ բուն վանքը գտնվում է անմխիթար և փլուզման նախաշեմին կանգնած վիճակում: Վանում անկացված ժողովրդական երգի մշակութային փառատոնին մասնակցելու նպատակով պատմական Հայրենիք մեկնած «Ակունք» համույթի և ԱԺ պատգամավորի ուշադրության կենտրոնում եղել է նաև վանքը:

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը պատգամավոր Արագած Ախոյանը տեղեկացրեց, որ Վանի քաղաքապետի և քուրդ պատգամավորների հետ զրույցում, նշել է, որ չնայած «ձեր լավ հյուրընկալությանը, այնուամենայնիվ կան խնդիրներ, որոնք լուծման կարիք ունեն»: Եվ, նրա խոսքով, ի թիվս շատ հարցերի, քննարկվել է նաև Վարագա վանքի վիճակի, վերականգնման ուղղությամբ հետագա քայլերի հարցը: Պատգամավորը նշեց, որ Վարագան շատ վատ վիճակում էր, պատերը ու գմբեթը համարյա քանդվում էին, մասնակիորեն պահպանված էր միայն գավիթը:
 
Վերականգնման աշխատանքներին աջակցելու խոստումները` Վանի քաղաքապետի կողմից, չեն ուշացել. «Նա առաջարկեց մյուս անգամ գալ, իրենց հետ մեքենայով շրջել պատմամշակութային վայրերով, ուսումնասիրել և փորձել անել առավելագույնը` պահպանելու թեկուզ կանգուն մնացած մեկ պատ»,-հայտնեց պատգամավորը և հավելեց, որ քաղաքապետի խոսքով` վերանորոգման ծրագիրն արդեն կա: «Ես էլ առաջարկեցի, որպեսզի մեր ճարտարապետներն էլ գնան և մասնակցեն գործին»: Ի դեպ, պատգամավորը նշեց, որ Վանի քաղաքապետն առաջարկել է այնտեղ հայկական մշակույթի կենտրոն ստեղծել:
Թուրք-քրդական բախումների հանդարտումից հետո, պատգամավոր Ախոյանը տեղեկացրեց, որ նորից կկապնվի Վանի քաղաքապետի վրա` վերջնական համաձայնեցման համար:


Աղբյուր`http://www.aysor.am/am/news/2011/07/27/varaga/

Կատեգորիա: Հուշարձաններ | Դիտումներ: 768 | Ավելացրեց: admin | Տեգեր: վանք, Թուրքիա, Վան, Վարագա | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0