Չորեքշաբթի, 24.04.2024, 16:56
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Օգոստոս » 31 » Վանի Վարագավանքի վերանորոգման նախագիծն արդեն պատրաստ է
00:18
Վանի Վարագավանքի վերանորոգման նախագիծն արդեն պատրաստ է
Վանի Վարագավանք
Վանից ոչ հեռու գտնվող Յուքարըբաքրաչլը գյուղում գտնվող հայտնի Վարագավանքի վերանորոգման նախագիծն արդեն պատրաստ է։

Այս մասին, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է հիշյալ գյուղի իմամ Մեհմեդ Չոբանը՝ նշելով, որ Վարագավանքի վերոնոգման համար անհրաժեշտ է հարեւանությամբ գտնվող մզկիթը քանդել։ «Նոր մզկիթն արագորեն կառուցվում է։ Հենց այն կառուցվեց, հինը քանդվելու է եւ կսկսվի Վարագավանքի վերականգնումը»,-նշեց իմամը։

Գյուղի իմամը շեշտեց, որ Տուրիզմի եւ մշակույթի Վանի նահանգային վարչության աշխատակիցները եկել են Վարագավանք՝ իրենց հետ բերելով վերականգնման նախագիծը, որը ներառում է վանական համալիրի ամբողջական վերանորոգում։ Մեհմեդ Չոբանը հիշեցրեց, որ ինքը երկար տարիներ խնամում է բարձիթողի վիճակում գտնվող վանական համալիրից մնացած հատվածները։

Նշենք, որ Աղթամարի Սուրբ Խաչի վերաբացումից հետո Յուքարըբաքրաչլըի գյուղացիները դիմել էին Վանի նահանգապետարան եւ  մշակույթի ու տուրիզմի նահանգային վարչություն՝ իրենց գյուղում գտնվող եկեղեցական համալիրը վերականգնելու համար։

Հիշեցնենք, որ Վարագավանքը կառուցվել է Ս.Հռիփսիմեի կողմից այդ վայրում թողնված Քրիստոսի խաչափայտի մասունքի տեղում՝ Վարագ լեռան լանջին:  Սկզբում կառուցվել է Ս.Նշան եկեղեցին, այնուհետ եկեղեցիների քանակը հասել է 7-ի:


Աղբյուր`http://news.am/arm/news/72195.html

Կատեգորիա: Հուշարձաններ | Դիտումներ: 942 | Ավելացրեց: admin | Տեգեր: Թուրքիա, Վան, Վարագավանք | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 1
0  
1 Lilia   (02.07.2012 09:13) [Նյութ]
Cheers pal. I do apperciate the writing.

Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Օգոստոս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0