Երեքշաբթի, 23.04.2024, 10:52
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Օգոստոս » 12 » Վանում այս տարի ավելի շատ հայերի են սպասում. Աղթամար կղզի տանող նավահանգիստը մեծացվում է
14:21
Վանում այս տարի ավելի շատ հայերի են սպասում. Աղթամար կղզի տանող նավահանգիստը մեծացվում է
 Վան
Պոլսո Հայոց փոխպատրիարք արք. Արամ Աթեշյանի՝ Վան կատարած այցից հետո սեպտեմբերի 11-ին Ս.Խաչում 2-րդ անգամ պատարագ իրականացնելու աշխատանքներն արագացվել են։

Թուրքական Haberler-ի փոխանցմամբ՝ Վանում այս տարվա պատարագին ավելի շատ հայերի են սպասում, որի համար Աղթամար կղզի տանող փոքրիկ նավահանգիստը մեծացվում է, իսկ նավահանգստի հարեւանությամբ կառուցվում է վերգետնյա անցում եւ ավտոկայանատեղի։

Վանի Գեւաշի շրջանի քայմաքամ Յուսուֆ Գյունին նշել է, թե այս տարի պատարագի հետ կապված մեծ հետաքրքրություն է նկատվում։ «Առաջին փուլում նախատեսում ենք մինչ պատարագ ավարտին հասցնել նավահանգստի ընդարձակումը՝ պատարագի օրը հերթերից եւ խառնաշփոթից խուսափելու համար։  Կառուցվող վերգետնյա անումն իր հերթին կթեթեւացնի երթեւեկությունը։ Մինչ պատարագ բոլոր գործերն ավարտին ենք հասցնելու»,-ասել է քայմաքամը՝ շեշտելով, որ հյուրանոցներում արդեն սկսվել են ամրագրումները։

Նշենք, որ օրեր առաջ Պոլսո Հայոց փոխպատրիարք արք. Արամ Աթեշյանը այցելել էր Վան, հանդիպել նահանգապետի հետ եւ քննարկել պատարագի անցկացման հետ կապված հարցերը։ «Նախորդ տարի, եկեղեցու վրա խաչ չլինելու պատճառով մի շարք վայրերում բողոքի ակցիաներ եղան։ Այս տարի խաչի հետ կապված խնդիր չկա, եւ հուսով եմ, որ այլ բողոքի առիթների չենք հանդիպի»,-ասել էր Պոլսո Հայոց փոխպատրիարք արք. Արամ Աթեշյանը։

Հիշեցնենք, որ նախորդ տարի առանց խաչի Սուրբ Խաչ եկեղեցում տեղի ունեցած պատարագին մասնակցել է միայն Պոլսո հայոց պատրիարքարանը։ Հոգեւոր մյուս կենտրոնները` Մայր աթոռ սուրբ Էջմիածինը, Երուսաղեմի պատրիարքարանն ու Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը հրաժարվել են մասնակցել միջոցառմանը: Պատճառը եկեղեցու գմբեթին խաչ չտեղադրելու հանգամանքն էր:

Սուրբ Խաչ եկեղեցու խաչը գմբեթին տեղադրվել է պատարագից 10 օր անց՝ սեպտեմբերի 30-ին եւ օծվել Պոլսո Հայոց պատրիարքարանի հոգեւոր խորհրդի առաջնորդ, վարդապետ Թաթուլ Անուշյանի կողմից։


Աղբյուր`http://news.am/arm/news/70716.html

Կատեգորիա: Եկեղեցի | Դիտումներ: 585 | Ավելացրեց: admin | Տեգեր: Թուրքիա, Վան, Աղթամար կղզի | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 1
0  
1 Sixteenriots   (06.03.2012 08:38) [Նյութ]
This is a most useful contribution to the dteabe

Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Օգոստոս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0