Ուրբաթ, 26.04.2024, 10:54
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Օգոստոս » 19 » Վանում նախատեսվող պատարագի համար պաշտոնական հրավեր չի արվելու
22:09
Վանում նախատեսվող պատարագի համար պաշտոնական հրավեր չի արվելու
Սուրբ Խաչ եկեղեցի
Պոլսո հայոց պատրիարքի գլխավոր փոխանորդ, արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը, մամուլին մեկնաբանություններ տալով, ասել էր, թե այս տարվա պատարագի համար ո’չ Հայաստանին, ո’չ էլ սփյուռքին պաշտոնական հրավեր չի ուղարկվելու: Նահանգապետ Քարալօղլուն, հիշեցնելով արքեպիսկոպոս Աթեշյանի տված հարցազրույցի մասին, նշեց. «Սովորական պատարագ է լինելու: Ինչպես նշել է պատրիարքի գլխավոր փոխանորդ Արամ Աթեշյանը, պաշտոնական հրավեր չի արվելու, քանի որ պատրիարք Մեսրոպ Երկրորդը հիվանդության պատճառով չի կարողանում իր պաշտոնական պարտականություններն իրականացնել»:

Խաչի տեղադրվել-չտեղադրվելու կապակցությամբ բանավեճի տեղիք տված Վանի Աղթամար կղզում գտնվող պատմական Սուրբ Խաչ եկեղեցում պատարագ է մատուցվելու երկրորդ անգամ: Ըստ Հայ առաքելական եկեղեցու տոնացույցի` սեպտեմբերի 11-ին եկեղեցու անվան հետ համընկնող Սուրբ Խաչի տոնին նախատեսվող պատարագի համար կղզում այժմյանից համապարփակ աշխատանքներ են մեկնարկել: Կղզի գնացող մոտորանավակների կառամատույցի փոխարեն նորն է կառուցվում: HURRIYET DAILY NEWS-ին հարցազրույց տված Վանի նահանգապետ Մյունիր Քարալօղլուն ասաց, թե անցյալ տարի խաչի կապակցությամբ տեղի ունեցած բանավեճն իզուր էր, և հավելեց. «Սփյուռքն ասում էր, թե այլևս թույլ չեն տալու պատարագ անել, բանավեճ էր բացում` ասելով, թե խաչը չդրվեց: Պատարագից հետո խաչը տեղադրվեց: Ինչպես տեսնում եք, երկրորդ անգամ թույլտվություն է տրվում պատարագի համար»:

Պոլսո Հայոց պատրիարքի գլխավոր փոխանորդ, արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը մամուլին հայտնել էր, թե այս տարվա պատարագի համար պաշտոնական հրավեր չի ուղարկվելու ո’չ Հայաստանին, ո’չ էլ սփյուռքին: Նահանգապետ Քարալօղլուն, Աթեշյանի հարցազրույցի մասին հիշեցնելով, ասաց. «Սովորական պատարագ է լինելու: Ինչպես նշել է պատրիարքի գլխավոր փոխանորդ Արամ Աթեշյանը, պաշտոնական հրավեր չի արվելու, քանի որ պատրիարք Մեսրոպ Երկրորդը հիվանդության պատճառով չի կարողանում իր պաշտոնական պարտականություններն իրականացնել»:

Նահանգապետ Քարալօղլուն հայտնելով, որ իրենք պատրիարքարանի հետ համատեղ մի հանձնաժողով են հիմնել, և պատարագի համար նախապատրաստական աշխատանքներ են կատարվում, հավելեց. «Նահանգապետարանը մի ընդարձակ կառամատույց է կառուցում` մինչ այդ եղած կառամատույցի փոխարեն, բացի այդ անհրաժեշտ կարգավորումներ են կատարվում` պատարագի համար կղզի այցելուներին ավելի լավ սպասարկելու նպատակով»:

Սուրբ Խաչ եկեղեցին, 2007 թ. այն ժամանակվա Մշակույթի նախարար Աթիլլա Քոչի կողմից վերականգնվելով, բացվել է որպես թանգարան: Եկեղեցում 1915 թ. ի վեր պատարագ չէր մատուցվում: 2009 թ. Մշակույթի և զբոսաշրջության նախարար Էրթուղրուլ Գյունայի թույլտվությամբ պատարագ մատուցվեց թե’ Տրապիզոնում գտնվող Սյումելայում և թե’ Վանի Աղթամար կղզում գտնվող պատմական եկեղեցում: Թեև Սյումելայի պատարագն անցավ առանց միջադեպերի, սակայն Վանում մատուցված պատարագը լարվածության տեղիք տվեց, քանի որ եկեղեցու խաչը գմբեթին չէր տեղադրվել պատարագի ժամանակ, այլ դրվել էր եկեղեցու պատին:

Թանգարան է դառնալու նաև Կտուցի վանքը

Նահանգապետ Քարալօղլուն նշելով, որ անցյալ տարվա պատարագին 7 հազարից ավել մարդ է մասնակցել, այն տեսակետին է, թե այս տարվա պատարագին մասնակցությունն ավելի մեծ է լինելու. «Այս տարի հայերի ենք սպասում նաև Իրանից: Արդեն իսկ ամեն տարի օգոստոս ամսվանից սկսած Վան այցելող զբոսաշրջիկների թիվը որոշակիորեն մեծանում է: Բնականաբար, Վան են այցելում ոչ միայն հայերը. այստեղ են գալիս աշխարհի չորս կողմերից: Այս տարվա առաջին վեց ասմվա ընթացքում, նախկին տարիների համեմատ, զբոսաշրջիկների թվի ռեկորդ ենք սահմանել»:

Անցյալ տարի մի քանի ամիս առաջ Վանի բոլոր հյուրանոցների համարները նախապես պատվիրվել էին չափից դուրս մեծ պահանջարկի պատճառով: Այդ պատճառով էլ նահանգապետարանի կողմից մեկնարկած արշավի միջոցով ողջ նահանգով մեկ վանեցիներն իրենց տների դռները բացել էին հայերի առջև, սակայն խաչի կապակցությամբ սկսված ճգնաժամի պատճառով վերջին պահին հյուրանոցների համարների նախնական պատվերների գրեթե կեսը չեղյալ արվեց, իսկ տների պահանջ չեղավ` անվտանգության նկատառումներով: HURRIYET DAILY NEWS-ի այն հարցին, թե այս տարի վանեցիներն իրենց տների դռները բացելու են արդյոք զբոսաշրջիկների առաջ, նահանգապետ Քարալօղլուն պատասխանեց. «Եթե անհրաժեշտություն լինի, դարձյալ նման արշավ կարող ենք սկսել, սակայն անցյալ տարի դրա պահանջարկը չեղավ»:

Նահանգապետ Քարալօղլուն հայտնելով, թե Վանի սահմաններում գտնվող բազմաթիվ եկեղեցիների և վանքերի վերականգնման համար իրենք դիմել են միջազգային հիմնադրամների և գումար ստացել, ասաց, որ Կտուց կղզում գտնվող վանքի վերականգնումը սկսվելու է առաջիկա ամիսներին: 15-րդ դարով թվագրվող սույն հայկական վանքի իրական անվանումը Կտուց է (տեքստում մինչ այս նշվում էր որպես Չարփանաք-Ակունքի խմբ.)… Նահանգապետ Քարալօղլուն նաև հաղորդեց, թե վերականգնումից հետո զբոսաշրջիկների առաջ բացվելիք այս պատմական եկեղեցին ու վանքը թանգարան են դառնալու` Սուրբ Խաչ եկեղեցու պես:

Վերջիհան Զիֆլիօղլու

HURRIYET DAILY NEWS-Ստամբուլ
http://www.hurriyetdailynews.com/n.php?n=new-lake-pier-constructed-for-akdamar-church-2011-08-17
Տեքստն անգլերենից թուրքերեն է թարգմանել Ըշըլ Աթիքսոյը
http://hyetert.blogspot.com/2011/08/vandaki-ayin-icin-resmi-davet.html


Աղբյուր`http://akunq.net/am/?p=11727

Կատեգորիա: Եկեղեցի | Դիտումներ: 672 | Ավելացրեց: admin | Տեգեր: Սուրբ Խաչ եկեղեցի, Վան, Աղթամար կղզի, արքեպիսկոպոս Արամ Աթեշյան | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Օգոստոս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 5
Հյուրեր: 5
Օգտվողներ: 0